Շիրխանյանի նամակը պատասխան էր Ռոբերտ Քոչարյանի գրքին . որևէ շոկային տպավորություն չկար

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որևէ շոկային տպավորություն չի թողել իրավապաշտպան Վարդան Հարությունյանի վրա:

«Այն, ինչ գրված էր Շիրխանյանի նամակում, ըստ էության պատասխան էր Ռոբերտ Քոչարյանի գրքին, որովհետև գրքում շատ են խեղաթյուրումները, մտացածին դրվագները, հորինվածքները, իրականության հետ առնչություններ անգամ չունեցող դրվագները:

Դրանում շատ կան հետին թվով մտածված, կեղծված, մտածված կեղծիքներ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ այն ամենը, ինչի մասին խոսում է Շիրխանյանը, հանրությանը հայտնի էր. «Այլ խնդիր է, որ այդ ամենի մասին խոսում է դրանց լուրջ առնչություններ կամ մասնակցություն ունեցող մարդը»:

Վարդան Հարությունյանն ընդգծեց՝ եթե Ռոբերտ Քոչարյանի գիրքը կարդար որևէ բելառուս կամ ֆրանսիացի, այն հարցեր չէր առաջացնի նրանց մեջ. «Բայց հայաստանցիների և ղարաբաղցիների մեջ հարցեր կառաջանան.

Հայաստանում և Արցախում ապրում են հազարավոր մարդիկ, ովքեր այդ նույն դեպքերի ոչ միայն ականատեսը, այլև մասնակիցն են եղել»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

www.1in.am

(Visited 64 times, 1 visits today)