Վատ լուր ունեմ հայտնելու մտահոգ բոլոր մարդկանց. Նիկոլ Փաշինյան

Այսօր ասուլիսում Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մի վատ լուր ունի հայտնելու մտահոգ բոլոր մարդկանց:

Նրա խոսքով, այն ուղղաթիռը, որը սպասարկում է կառավարությանը, ունի պարտադիր թռիչքային ժամեր: Եթե այդ թռիչքները չիրականացվեն, ուղղաթիռը կվերածվի մետաղի ջարդոնի:

Նա ասել է նաեւ, որ նույնը վերաբերվում է ինքնաթիռին: Նրա խոսքով, երբ այցեր չեն լինում, ուղղաթիռն ու ինքնաթիռը միեւնույն է թռիչքներ են իրականացնում:

Նիկոլ Փաշինյանն այս մասին խոսել է իր ընտանիքի ու այցերի վերաբերյալ հարցին ի պատասխան:

Խոսելով կառավարական առանձնատան մասին, նա ասել է, որ եթե ինքն այնտեղ չբնակվի, միեւնույն է, բյուջեից պետք է պահպանման միջոցներ տրամադրվեն, անձնակազմի խնդիրն էլ կա:

lragir.am

(Visited 479 times, 1 visits today)