Լուսինե Բադալյանին կոչ եմ անում անհապաղ այն պատրաստել ու դնել շրջանառության մեջ

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Հստակեցում Լուսինե Բադալյանի գրառմանը վերաբերող ստատուսիս. անհաջող ու խոցելի, բայց Լուսինեն բարձրացրել է լրատվամիջոցների ու պատվերի խնդիրը:

Երբեք տուրք չեմ տալու Իմ քայլի այն հայտարարություններին, թե իրենց տեղեկատվական պատերազմ է հայտարարված, բայց նաև օր առաջ լուծման ենթակա եմ համարելու լրատվամիջոցների ֆինանսավորման թափանցիկության հարցի լուծումը:

Դրա մասին գրառում արել էի նաև ԵԱՀԿ /ԺՀՄԻԳ զեկույցի օրը: Այո, բոլոր լրատվամիջոցներին պետք է պարտավորեցնել, որ թափանցիկ ներկայացնեն, թե ով է իրենց ֆինանսավորում:

Մենք, ՀԿ-ներս էլ շատ թափանցիկ ներկայացնում ենք մեր բոլոր դոնորներին: Դուք վերին արտի ցորենը չեք: Եթե դրանից անկախ վերլուծական միտքը չի տուժել, ազատ խոսքն էլ չի տուժելու:

Պետք է վերջ տրվի լրատվության տակ պատվեր իջացնելու արատավոր գործելաոճին, ու իմ համար հապ չի ունենալու, խոսքը Իմ քայլին հարող լրատվամիջոցի մասին է, թե Քոչարյանի կողմից գնածների:

Ի դեպ, անհամբեր սպասում ենք օրենսդրական նախաձեռնության հենց այդ խնդրի մասով: 

Լուսինե Բադալյանին կոչ եմ անում անհապաղ այն պատրաստել ու դնել շրջանառության մեջ, որովհետև, ակնհայտորեն նրան ուղղված քննադատությունների մի մասը վախն է այդ հեռանկարից, որ կպարզվի, թե ով և ում տակ է գտնվում….

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/styopa.safaryan.9/posts/957817127757120

(Visited 353 times, 1 visits today)