Խոշոր վթար. Բախվել են բեռնատարն ու 42 երթուղին սպասարկող «Գազելը». 3 ուղեւոր տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ

Բեռնատարն ու թիվ 42 երթուղին սպասարկող «Գազելը» բախվել են Բագրատունյաց պողոտայում` Երևանյան լճի կամրջի վրա։

«Գազելը» բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «Զիլ» մակնիշի խոշոր բեռնատարին։Այս մասին հայտնում է Armeniasputnik.am-ը:

Երթուղայինի վարորդը չի տուժել։ «Աստղիկ» և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ են տեղափոխվել երթուղային միկրոավտոբուսի երեք ուղևորներ։

Sputnik Արմենիայի տեղեկություններով, տուժածների թվում երեխաներ չկան։ Տեղում ստուգվել է «Գազելի» վարորդի սթափության աստիճանը. տղամարդն ալկոհոլ օգտագործած չի եղել։

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից տեղեկացանք, որ «Գազելը» տեղափոխվել է ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։

(Visited 31 times, 1 visits today)