Ինչպես երկու ուսանող-պրակտիկանտների անփութության պատճառով մի հսկայական գործարան կործանվեց. (Լուսանկարներ)

Դեպքը տեղի է ունեցել 1984 թ. և այն ապացուցում է, որ մարդկային հիմարությունը սարսափելի հետևանքներ կարող է առաջացնել: Ընդամենը երկու հոգու պատճառով տուժել է մի հսկայական գործարան:

Սամարայի «Куйбышевфосфор» գործարանում ամեն ինչ սկսվեց սենսորների ստուգումից, որի ընթացքում պարզ դարձավ, որ դրանցից մեկն իր տեղում չէ: Առաջին հայացքից թվում է՝ խնդիր չի կարող լինել. մեկ սենսոր ավել, թե պակաս՝ չունի մեծ նշանակություն: Սակայն բանն այն է, որ այդ հաղորդիչի ներսում պարունակվում էր ռադիոակտիվ ցեզիում-137: Սենսորն արագորեն գտան. այն դեռևս գործարանի տարածքում էր, սակայն նկատեցին, որ դրա կափարիչը բաց է:

Մի ամբողջ տարի բաց սենսորը գտնվել է գործարանում, և դրանից արտազատվել է ռադիոակտիվ փոշի, որն այդ ողջ ընթացքում տարածվել է տարածքում:

Պարզվում է՝ 1983 թ. մի քանի ամսով գործարան պրակտիկայի են եկել երկու նոր փականագործներ՝ ուսանողներ Շամիլ Յաֆիզովը և Միխայիլ Մելնիկովը: Տղաները հանկարծակի լսել են, որ հաղորդիչների ներսում արժեքավոր դետալներ կան և որոշել են մի քիչ գումար աշխատել:

Նրանց հաջողվել է ձեռք բերել սենսորներից մեկը, առանց ականատեսների բացել դրա կափարիչը և հեռացնել կապարե գլանը: Սակայն այդ շերտի տակ միայն մոխրագույն փոշի էր և ոչ այլ ինչ: Այս ամենը տղաները կատարել են գործարանի տարածքում: Ապա հիասթափված պրակտիկանտները տեղն են դրել գլանը, թափված փոշին մերկ ձեռքերով հավաքել են և հնարավորության չափով լցրել հետ: Տղաներից մեկը կեղտոտ ձեռքերը մաքրել է տաբատի վրա:

Իսկ 1984 թ. գործարանի ողջ տարածքում սկսեցին բարձրանալ դոզիմետրերը: Ռադիացիայի ամենաբարձր աստիճանը գրանցվեց արհեստանոցներից մեկում և շրջակայքում գտնվող մարգագետնում: Ռադիացիոն նորմերը գերազանցվել էին 100 անգամ:

Բարեբախտաբար, ցեզիում-137-ն առաջին հերթին վնասում է փափուկ հյուսվածքները, և օրգանիզմը հյուսվածքների վերականգնման շնորհիվ հասցնում է պայքարել ռադիացիայի դեմ: Սակայն 20 մարդու մոտ ճառագայթային հիվանդության հետևանքներ մնացին: Մնում էր միայն հայտնաբերել իրողության մեղավորներին:

Ուսանողների մեղավորությունն արագորեն պարզեցին: Հիվանդանոցներ հարցումներ ուղարկվեցին, և դրանցից մեկից հաղորդագրություն ստացվեց, որ 1983 թ. այնտեղ են եկել երկու տղա՝ փափուկ հյուսվածքների վնասվածքներով: Տղաների ձեռքերը պատված են եղել խոցերով, իսկ նրանցից մեկի ոտքին այրվածք է եղել:

 

Սակայն Յաֆիզովին ու Մելնիկովին հարցաքննել միանգամից չհաջողվեց, քանի որ նրանք զինվորական ծառայություն էին անցնում: Այնուհետև նրանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, և երկար ժամանակ բուժվել են ճառագայթային հիվանդությունից: Արդյունքում երկուսն էլ ողջ կյանքի ընթացքում հաշմանդամ են մնացել:

Իսկ գործարանը ստիպված եղան փակել և դրա ողջ կահույքն ու այլ պարագաները թաղել են հատուկ եղանակներով: Գործարանի շենքը մինչև տանիքի ծայրը փակել են բետոնով, և այսօր այն խուլ արկղի նման կանգնած է Սամարայում՝ որպես մարդկային անփութության ու անխելքության խորհրդանիշ:

 

blognews.am

(Visited 73 times, 1 visits today)