Պուտինի նկարով շիրմաքար են կանգնեցրել Թաթարստանում

Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Թաթարստանի Հանրապետության Նաբերեժնիե Չելնի քաղաքում մարտի10-ին օրինապահ մարմինները ձերբակալել են ակտիվիստ Քարիմ Յամադաևին, որը կասկածվում է տեղի Քննչական կոմիտեի մուտքի մոտ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկարով շիրմաքար տեղադրելու մեջ։
Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ը, կասկածյալը հրաժարվել է ալիբի ներկայացնելուց՝ վախենալով, որ իր անմեղության մասին վկայող անձանց կարող են մեղսակից դարձնել:

Նրա խոսքով՝ որպես ոստիկանության աշխատակիցներ ներկայացած անհայտ անձինք ավելի վաղ սպառնացել են «խնդիրներ ստեղծել» իր հարազատների և ընտանիքի համար, ինչպես նաև իր աշխատավայրում:

(Visited 24 times, 1 visits today)