«Ժամանակ». էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը ևս փոխվարչապետն ուզում է իրենով անել

«Ժամանակ» թերթը գրում է. «Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ով հայտնի է կառավարման համակարգը իր մտերիմներով համալրելու կարողություններով, որոշել է իրենով անել նաեւ էներգետիկայի խիստ եկամտաբեր բնագավառը:

Քանի որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը լուծարվում է եւ միացվում տարածքային կառավարման նախարարությանը, Ավինյանը փորձում է այս նախարարությունում էներգետիկայի ոլորտը համակարգող փոխնախարար նշանակել իր մտերիմ Տիգրան Արզումանյանին:

Իրար հետ մտերիմ են նաեւ նրանց ծնողները. նրանց ամառանոցները կողք կողքի են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

news.am

 

(Visited 61 times, 1 visits today)