Վարձու մարդասպանները նախկին սիրեկանին ողջ-ողջ զմռսել են պատի մեջ

Իտալիայում 64-ամյա կինը սիցիլիական մաֆիայի չորս անդամների է վարձել՝ թանկարժեք զարդերը գողացած նախկին սիրեկանին սպանելու համար, գրում է The Guardian-ը:

 

Զոհը 41-ամյա ալբանացի Լամաժ Աստրիդն էր, որն անհետ կորել էր 2013-ին:

Միայն վեց տարի անց մաֆիայի դեմ պայքարող իրավապահ մարմինները Կալտանիսետա նահանգում հետաքննության ժամանակ Սենագո առանձնատան պատի մեջ հայտնաբերել են տղամարդու դին: Նրան ողջ-ողջ փակել էին պատի մեջ։

 

Դին հայտնաբերվել էր հունվարին՝ առանձնատունը վերանորոգելու ժամանակ, սակայն իրավապահ մարմիններին հայտնել են բոլորովին վերջերս:

Սիցիլիայում չորս մարդասպանները ձերբակալվել են. նրանք պատկանում են Կալտանիսետա նահանգում գործող Ռիեզի կլանին: Նրանց մեղադրել են սպանության և դին թաքցնելու մեջ:

 

Նշվում է, որ կինը, տեղեկանալով ձերբակալության մասին, փորձել է փախչել երկրից, սակայն Ջենովայի օդանավակայանում հաջողվել է նրան ձերբակալել:

www.1in.am

(Visited 59 times, 1 visits today)