Հիմա առաջացել է Քոչարյանի գործոնը, և այդ կողմը ամբողջ մթնոլորտը պղտորում է, անընդհատ «մուտիլովկաներ» կան

«Վերջերս հաճախ եմ տարբեր երկրներում լինում, ինձ համար վիրավորական է, որ Հայաստանն այսօրվա վիճակով շատ ավելի թույլ և աղքատ երկիր է, քան աշխարհի երկրների մեծ մասը: Ես ուզում եմ, որ Հայաստանը լինի ամենաուժեղ և զարգացած երկրներից մեկը:

Похожее изображение

Մենք միշտ դրան ձգտել ենք, վերջին դարերում չի հաջողվել, հիմա ուզում ենք ուղղել»,- «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում այս մասին ասաց բանաստեղծ, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ այսօրվա սպասումները մեծ են և նման անկախության առաջին տարիների սպասումներին. «Մենք ուզում ենք արժանապատիվ, մեզ արժանի Հայաստան»:

Похожее изображение

«Նիկոլ Փաշինյանը 2008-ին ձևավորվեց որպես լիդեր, այդ շարժումը պարտվեց, բայց նա այդ պարտությունն իմաստավորեց՝ սխալներն ուղղեց, փոխեց մարտավարությունը և հաղթեց:

Հիմա ավելի մեծ հաղթանակ է պետք, որը շատ ավելի դժվար իրագործելի է: Հայաստանցու ակնկալիքները մեծ են, դա մի կողմից լավ է՝ շանս է տալիս, մյուս կողմից՝ վտանգավոր: Մենք պետք է գտնենք այն, ինչը մեզ կարող է շատ արագ առաջ տանել»,- նշեց Մ. Պետրոսյանը:

Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում գաղափարական ընդդիմություն, բանավեճեր չկան: «Հիմա առաջացել է Ռոբերտ Քոչարյանի գործոնը, և այդ կողմը ամբողջ մթնոլորտը պղտորում է, անընդհատ «մուտիլովկաներ» կան, և խնդիր է դրանից ազատվելը»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ, այնուամենայնիվ, մեծ վտանգ չկա, քանի որ Կառավարությունն ամուր է:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 89 times, 1 visits today)