Կրակոցներ բարում. զոհվել է 15 մարդ. Մանրամասներ

Մեքսիկական Գուանախուատո նահանգի Սալամանկա քաղաքի գիշերային բարի վրա շաբաթ առավոտյան հարձակման հետեւանքով առնվազն 15 մարդ է սպանվել՝ հայտնում է Excelsior-ը։

Картинки по запросу կրակոց

Ինչպես հայտնում է կայքը, զինված մարդիկ ներխուժել են զվարճանքի վայր եւ կրակ բացել այցելուների ու աշխատակիցների վրա։ Տեղում 13 մարդ մահացել է, եւս 8-ը վիրավորվել, նրանցից 2-ն ավելի ուշ մահացել են հիվանդանոցում։

Հարձակվողները հանցանքի վայրից հեռացել են բեռնատարով։ Իշխանություններն անմիջապես հայտարարել են նրանց որոնման մասին, սակայն կալանավորվածներ առայժմ չկան։

Գուանախուատո նահանգում վերջին տարում բռնության ալիք է բարձրացել։ 2018թ․ մայիսի վերջին մի քանի օրվա ընթացքում այնտեղ ավելի քան 60 մարդ է սպանվել, հուլիսին՝ 40 մարդ։ Նահանգի վերահսկողությունը մի քանի թմրակարտելների վեճի առարկա է դարձել։

news.am

(Visited 156 times, 1 visits today)