Մինչ օրս ՕԲԻԺՆԻԿԻ ու կարոտախտի բամբասանքային բացականչություններ ես անում. ոտքդ այնպես չեն կոտրել, որ քայլես

Լրագրող Սպարտակ Ասոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հիշո՞ւմ եք՝ մարդկանց հիշողությունում աստիճանաբար մարող Զարուհի Փոստանջյանի խոսքերը, երբ Երևան քաղաքի ավագանու անդամ դարձավ, ասաց՝ Տարոն Մարգարյանի կյանքը դժոխքի եմ վերածելու:

Ընդամենը կոյուղաջրեր բերեց ավագանու նիստին և կոյուղաջրի մակարդակի աղմուկ սարքեց:

Հիմա Շարմազանովն է՝ նույն ՂԶԻԿ արտահայտությունն է անում, ասելով՝ Փաշինյանին օր ու արև չեմ տալու: Օր ու արև չեն տալիս նրանք, ովքեր միայն սուտ լուրեր են շաղ տալիս, պատերի տակ նստած բամբասում են:

Բամբասիր որքան ուզում ես, բայց տղամարդավարի մի բան ասա ու ՔԱՅԼ արա:

Մինչ օրս ՕԲԻԺՆԻԿԻ ու կարոտախտի բամբասանքային բացականչություններ ես անում: Քայլել չգիտես. ոտքդ այնպես չեն կոտրել, որ քայլես, հետո՝ քայլելն ամեն մարդու գործ չէ: Բամբասիր…»:

(Visited 246 times, 1 visits today)