Լավ կլինի, որ այդ վարորդներին վճարեն այդ տեսանյութերը ամբողջությամբ դիտելուց հետո

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Картинки по запросу Նարինե Մկրտչյան

«Ողջունելի է քաղաքապետարանի՝ ավտոբուսներում տեսախցիկներ տեղադրելու նախաձեռնությունը:

Այդ դեպքում ավտոբուսների վարորդները կդադարեն հասարակական տրանսպորտը որպես սեփական տնամերձ դիտել, որտեղ վարորդը խմում է, բջջային հեռախոսով բարձր խոսում՝ գոռալով գծում գտնվող մյուս վարորդների վրա, բարձր միացնում ռաբիս երաժշտությունը, կոպտում ուղևորներին և վարում են՝ խախտելով երթևեկության բոլոր կանոնները:

Похожее изображение

Եվ լավ կլինի, որ այդ վարորդներին վճարեն այդ տեսանյութերը ամբողջությամբ դիտելուց հետո:

Վճարման համակարգն էլ պետք է փոխել, որ ստիպված չլինես վարորդի ծխախոտ պահած ձեռքերի մեջ ուղեվարձն այնպես դնել, որ մատներդ չդիպչեն նրա ձեռքին: Եթե մ.թ.ա. 1-ին հազարամյակում հասարակական տրանսպորտ լիներ, երևի այսքան սարսափելի վիճակում չէր լինի, վարորդների մեծ մասն էլ՝ այսքան՝ նախնադարյան:

Картинки по запросу Նարինե Մկրտչյան

Ի դեպ, ողջունում եմ նաև առողջապահության նախարարի առաջարկը՝ պայքարել ծխախոտի դեմ, և այդ պայքարն արժե սկսել հանրային տրասնպորտում ծխելն արգելելուց: Մեր տանը ոչ ոք չի ծխում, բայց ստիպված եմ վարորդների ծուխը շնչելով տուն հասնել»:

(Visited 69 times, 1 visits today)