Նախ թարմացրեք գիտելիքները վերլուծական հոդված գրելու հայտ ներկայացնելիս . Հակոբ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սույն հոդվածում երկու պնդում կա՝ 1. «կարմիր գծերը» մասնավոր բիզնես է, 2. Հայկ Մարությանը, իբր, երբևէ խոստացել է «վերացնել» կարմիր գծերը։

 

Երկու պնդումն էլ իրականությանը չի համապատասխանում։ Երևանում վճարովի կայանատեղերը («կարմիր գծերը») կառավարող ընկերությունը 100%-ով պատկանում է Երևանի քաղաքապետարանին արդեն ավելի քան երկու տարի՝ 2016-ի աշնանից ի վեր, իսկ Հայկ Մարությանը ոչ՛ նախընտրական շրջանում, ո՛չ դրանից հետո կարմիր գծերը վերացնելու խոստում չի տվել։

Արդ, խնդրում եմ թանկագին գործընկերներիս, վերլուծական հոդված գրելու հայտ ներկայացնելիս նախ թարմացնել գիտելիքները։ Դրա համար ժամանակակից մի շարք գործիքներ կան, զորօրինակ՝ որոնողական համակարգերը»։

mamul.am

(Visited 52 times, 1 visits today)