Քիչ առաջ Հրազդանի անտառտնտեսության տնօրենը ձերբակալվել է ․ Նա ՀՅԴ-ից է ( ֆոտո)

Քիչ առաջ ձերբակալվել է Հրազդանի անտառտնտեսության տնօրեն՝ Արտաշ Հունանյանը: Օրեր առաջ քրեական գործ էր հարուցվել Կոտայքի մարզային քննչական վարչությանում:

Գրել էինք, որ գործի շրջանակներում հարցաքննվել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արզականի, Մեղրաձորի, Ծաղկաձորի մասնաճյուղերի աշխատակիցները:

«Կոճղաշիվային վերաճի օժանդակում» ծրագրի շրջանակներում նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և կոճղաշիվային վերաճի օժանդակման աշխատանքների իրականացման համար գումարներ է փոխանցել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի (Արզական, Մեղրաձոր, Ծաղկաձոր) մասնաճյուղերին, սակայն այդ գումարները նպատակին չեն ծառայել:

Քննչական կոմիտեից հաստատեցին Արտաշ Հունանյանին ձերբակալվելու փաստը եւ հայտնեցին, որ նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։

Похожее изображение

 

Նշենք, որ Արտաշ Հունանյանը ՀՅԴ կուսակցությունից է, եւ 7-րդ գումարման ԱԺ ընտրություններում ռեյտինգային թեկնածու էր Կոտայքի մարզում:

(Visited 126 times, 1 visits today)