«Պատկերացնո՞ւմ եք` հաջորդ իշխանությունները տոն հռչակեն այս իշխանության հեռացման օրը և այդպես շարունակ…». Իշխան Սաղաթելյան

Այս շաբաթ, նոր իշխանությունների նախաձեռնությամբ, կառավարության նիստում կքննարկվի ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը,  Քաղաքացու օր հռչակելու հարցը, որը հասարակության տարբեր խմբերի կողմից բուռն քննադատության է արժանացել։ 168.am-ն այդ կապակցությամբ զրուցել է  ՀՅԴ Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ։

 

– Պարոն Սաղաթելյան ինչպե՞ս եք վերաբերվում  Տոների և հիշատակի օրերիմասին՝ ՀՀ օրենքում առաջարկվող լրացմանըորով ՀՀ երրորդ նախագահ ՍերժՍարգսյանի հրաժարականի օրը՝ ապրիլի 23-ընոր իշխանությունների կողմից նախատեսվում է հռչակել քաղաքացու օր և դասել ոչ աշխատանքային օրերիշարքը

 

– Որպես կանոն՝ որևէ օր, մինչև օրենքով տոնական օր ամրագրելը  պիտի դառնա տվյալ ժողովրդի համոզումը։ Տվյալ դեպքում, մեր հասարակության մոտ այդ համոզումը դեռ սպասելիքների տեսքով է։ Երբ իշխանությունն իր աշխատանքով ժողովրդի մոտ կձևավորի օրվա բացառիկության ու պատմականության համոզումը, այդ օրն ինքստինքյան կդառնա հիշարժան օր։

Հետևաբար այս պահին, նախևառաջ,  պետք է  արդարացնել ժողովրդի հույսերը, ապացուցել որ իրոք ապրիլի 23-ից հետո հայ ժողովրդի կյանքում իրական, արմատական դրական փոփոխություններ են տեղի ունեցել, հետո նոր մտածել նման նախաձեռնությունների մասին:

 

– Ուզում եք ասել՝ դեռ այդ համոզումը չկա՞։

– Իհարկե, չկա։ Այսօր իշխանությունն իր տված խոստումներն իրականություն դարձնելու և ժողովրդի վստահությունը չմսխելու խնդիր ունի։ Երբ իշխնությունը տրված խոստումները կկատարի, ժողովուրդն ինքը կարժևորի այդ օրը, կդարձնի պատմական և կսկսի նշել։

Իսկ քանի դեռ իշխանությունները հեռու են իրենց հայտարարած նպատակների իրականացումից և շոշափելի արդյունքներ չեն արձանագրել, ապա խնդրո առարկա նախաձեռնությունը համարում եմ արհեստական և կեղծ։

 

– Հնարավո՞ր էոր այսպիսի նախաձեռնությունը նախադեպային դառնա։

– Ու կդառնա… Պատկերացնո՞ւմ եք հաջորդ իշխանությունները տոն հռչակեն այս իշխանության հեռացման օրը և այդպես շարունակ… Այս ճանապարհն ո՞ւր է տանում։

Եթե այս տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա կարելի է առաջարկել 1998թ․ փետրվարի 3-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը ևս ներառել պետական տոների ցանկում, և, օրինակ, հայտարարել քաղաքացու չզիջելու օր, որովհետև այդ օրը մեր ժողովուրդն, ըստ էության, մերժեց արցախյան ճակատում զիջումը ու Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։

 

Իսկ ընդանրապես, ես կարծում եմ՝ մեր պետությունը լուծման կարոտ ավելի լուրջ ու կարևոր հարցեր ունի, հետևաբար իշխանությունները մեր ժողովրդին խմբերի ու շերտերի բաժանելու փոխարեն՝ պետք է  համախմբեն և իրոք գործ անեն։

 

– Այս տարի ապրիլի 23-ին ջահերով երթ անելո՞ւ եք և  եթե օրենքը ընդունվի, արդյոք այն չի՞ խանգարի Ձեզ այս տարի երթ անելու համար։

– Արդեն 20 տարի է՝ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունները ապրիլի 23-ին ջահերով երթ են անում ու ոչ միայն Երևանում, այլ նաև բոլոր մարզերում։

Ջահերով երթն արդեն ավանդույթ է և մեզ համար ապրլի 23-ն ուրիշ խորհուրդ ունի, ապրիլի 23-ը պահանջատիրության օր  է  մեր համար։ Այս տարի ևս, անկախ ամեն ինչից, անելու ենք և, բնականաբար, ոչ մի բան չի կարող խանգարել մեր պահանջատիրության երթին:

168.am

(Visited 51 times, 1 visits today)