Ուշադրություն․ Ճանապարհների վիճակը՝ ժամը 09:15-ի դրությամբ․ ԱԻՆ-ը տեղեկացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին՝ ժամը 09:15-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները:

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Քաջարան-Մեղրի, Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները (բեռնատարների համար):

Արագածոտնի մարզի Չքնաղ-Ձորագլուխ, Արայի-Վարդենուտ, Քուչակ-Ծաղկաշեն, Արագածի տարածաշրջանի, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում բուք է:

Արագածոտնի, Վայոց ձորի, Կոտայքի մարզերում, Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր և Շիրակի մարզի Արթիկ քաղաքներում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար:

(Visited 25 times, 1 visits today)