Պարգև Սրբազանի այս խոսքերը կարծում եմ պետք է դառնան քննության առարկա. Արտակ Գալստյան

Իրավապաշտպան Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԶԱՎԹՈՒՄԸ ՊԼԱՆԱՎՈՐՎԱԾ Է ԵՂԵԼ ԴԵՌԵՎՍ 1997-Ին

Արցախում ՝ Ռոբերտ Քոչարյանի գրքի շնորհանդեսի ժամանակ Պարգև Սրբազանը հայտարարեց հետևյալը՝
1995թ-ին, Ռոբերտ Քոչարյանի կնունքի ժամանակ, Գանձասարի եկեղեցու գլխավերևում ամպ էր։
Երբ Գանձասարին սկսեց մոտենալ Ռոբերտ Քոչարյանի շարասյունը, ամպը գնաց, ընդ որում քամուն հակառակ։

Պարգև Սրբազանը այս երևույթը չգիտես ինչու դիտել է որպես նախանշան, որ Քոչարյանը պետք է Հայաստանում դառնա Նախագահ։

Դեպքից հետո Պարգև Սրբազանը հանդիպել է Քոչարյանի հետ և խոսել հետը այս թեմայով։
Քոչարյանից ստացել է պատասխան, որ ինքը դեռ պատրաստ չէ Հայաստանում Նախագահ դառնալ։

1996-ին, երբ Քոչարյանը նշանակվել էր ՀՀ Վարչապետ, Պարգև Սրբազանը կրկին զանգահարում է Քոչարյանին և հարցնում՝ հուսամ պատրա՞ստ ես։
Այո պատրաստ եմ, պատասխանում է Քոչարյանը։

Հատկանշական է, որ խոսակցության պահին Լևոնը նոր ընտրված Նախագահ էր, Վազգեն Սարգսյանը ողջ էր, իսկ Քոչարյանն ընդամենը վարչապետ։

Պարգև Սրբազանի այս խոսքերը կարծում եմ պետք է դառնան քննության առարկա։
Քանի որ ակնհայտ է, որ ղարաբաղյան կլանի կողմից Հայաստանում իշխանության զավթումը պլանավորված է եղել դեռևս 1996-ից։

Իսկ դրան հաջորդեց՝ Լևոնի հրաժարականը։
Քոչարյանի կեղծ փաստաթղթերով առաջադրումը և կեղծիքով Նախագահ ընտրվելը։
Հոկտեմբերի 27 ի սպանդի արդյունքում նա ստացավ լիակատար իշխանություն։

Հետևեցին քաղաքական սպանությունները։
Այնուհետև նոր՝ Մարտի 1-ի ոճրագործությունը»։

(Visited 443 times, 1 visits today)