Մտածե՛ք, պարոնայք. Հետո չասեք՝ չեմ զգուշացրել. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր երկրում ամեն ինչ խառնվել է իրար:

Խոստանում են աշխատավարձերի բարձրացում և աշխատատեղերի ստեղծում, իրականացնում են օպտիմալացում և աշխատատեղերի կրճատում: Խոստանում են սեր և համերաշխություն, քարոզում են ատելություն: Խոստանում են վենդետայի բացակայություն, իրականացնում են քաղաքական ձերբակալություն:

Շարքը երկար է: Խոստանում են օրենքի գերակայություն, համաներում են սեփական պետության ոստիկանության գունդը գրաված ահաբեկչական գործողության մասնակիցներին: Նրանք, ովքեր ցանկացած ժողովրդավարական երկրում բանտում կլինեին ՊՊԾ գունդը գրավելու համար, այսօր Հայաստանում ազատ քաղաքական գործունեություն են ծավալում:

Սա աբսուրդ է: Հիմա էլ հայտարարում են, թե ՊՊԾ-ի գրավման ահաբեկչական ակտի մասնակիցները հեղափոխության նախակարապետներ են: Սա ոչ միայն անարգանք է զոհված ոստիկանների հիշատակի առջև, այլ նաև մարտահրավեր է պետության հիմքերին և անվտանգությանը:

Քայլերթեր ու տարատեսակ տեսարաններ կազմակերպելու փոխարեն, Նիկոլի իշխանությանը չէր խանգարի մտածել ներքին անվտանգության մարտահրավերի մասին: Այո՛, համբերության բաժակը լցվել է, և սեփական պետության դեմ զինված հարձակում իրականացրած ահաբեկչական ակտի մասնակիցները պետք է ստանան օրենքով սահմանված իրենց պատիժը, այլ ոչ թե պահանջներ ներկայացնեն:

Deputy Speaker of the RA National Assembly Eduard Sharmazanov spoke about the ‘President’s speech at the NATO Summit in Warsaw and the Nagorno-Karabakh conflict’ at Sputnik Armenia press center

Հ. Գ. Ամոթ է… Նախագահ Քոչարյանին ձերբակալել եք, իսկ ոստիկանության ՊՊԾ գունդը զենքով գրավողներին ազատել: Մտածե՛ք, պարոնայք: Հետո չասեք՝ չեմ զգուշացրել»:

(Visited 137 times, 1 visits today)