Սա կատեգորիկ անթույլատրելի մոտեցում է… Էդ մարդու ուղեղն էլ լրիվ խարաբա եղել

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հանդես է եկել հայտարարությամբ: ՀԱԿ-ը, մասնավորապես, առաջարկում է Նիկոլ Փաշինյանին 1 տարվա ընթացքում նախաձեռնել սահմանադրական փոփոխությունների հանրաքվե և անցնել կիսանախագահական համակարգին, ապա նոր Սահմանադրության պարագայում մեկ տարվա ընթացքում էլ կազմակերպել նախագահական ընտրություններ:

Картинки по запросу Լեւոն Տեր-Պետրոսյան սադոյան

ՀԱԿ-ի առաջարկը, որքան էլ արտասովոր, բայց միեւնույն պահին տրամաբանական է՝ այն բխում է Փաշինյանի շահերից: Ուշագրավ է, որ ՀԱԿ-ն առաջարկում է վերադառնալ հին համակարգին, բայց չի հիմնավորում, թե ինչու, ինչով չի գոհացնում պառլամենտական համակարգը, որն ընդամենը մեկ տարի է ինչ գործում է:

Արշակ Սադոյանի կարծիքով Տեր-Պետրոսյանը պարզապես չի հասկանում, որ ինքը քաղաքականությունից վերջնականապես հեռացել է ու հույս ունի կիսանախագահական համակարգին անցում կատարելուց հետո նախագահի պոստը իրեն վերցնել:

Похожее изображение

<<Ուղղակի անձնական շահից ելնելով է առաջարկում վերադառնալ նախկին համակարգին, որն իրականում ոչ թե կիսանախագահական էր, այլ գերնախագահական: Ինքն ուներ այնպիսի լիազորություններ, որ ոչ մի երկրում նախագահը չուներ: Սա կատեգորիկ անթույլատրելի մոտեցում է, եթե չասենք կործանարար է լինելու հայ ժողովրդի համար>> ,-կարծում է Սադոյանը՝ բոլորին կոչ անելով հիշել տերպետրոսյանական ժամանակները:

Այլ բան է, որ Սադոյանի համոզմամբ՝ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ պետք է անցկացնել՝ թուլացնելու համար վարչապետի գերլիազորությունները: Սադոյանը չի կարծում, որ սահմանադրական հանրաքվեի առաջարկը ծնվել է Տեր-Պետրոսյանի եւ իր քաղաքական հոգեզավակի փոխհամաձայնության արդյունքում, քանի որ Փաշինյանը ցանկանում է դառնալ միահեծան նախագահ եւ կախվածության մեջ չլինել խորհրդարանից:

Похожее изображение

<<Միայն հիմարը այդպիսի բան կմտածի, հիմա իր գերվարչապետական լիազորություններով բոլորովին վատ չի նախագահականից, եւ ինչ իմաստ ունի, մանավանդ, որ ընտրվել է արդար, ժողովրդավարական ընտրություններով: Եւ միայն ապուշը կհամաձայնի այդ առաջարկին ընդառաջ գնալ>>, -ասում է նա:

Սադոյանի խոսքով խիստ անհրաժեշտ է հավասարակշռել խորհրդարանի եւ կառավարության գործառույթները եւ իրական վերահսկողություն սահմանել վարչապետի նկատմամբ, սակայն վերադառնալ կիսանախագահական համակարգին, անթույլատրելի է:

Похожее изображение

<<Էդ մարդու ուղեղն էլ լրիվ խարաբա եղել, քանի որ սաղ կյանքում միայն իր անձնականովա տառապել>> ասաց Սադոյանը` նկատի ունենալով Տեր-Պետրոսյանին:

hayeli.am

(Visited 227 times, 1 visits today)