Ողբերգական դեպք Երևանում. բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-ամյա տղայի դի

Փետրվարի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Картинки по запросу hivandanoc

Ժամը 15:10-ի սահմաններում «Սբ. Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1:03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննիչները:

Картинки по запросу 1 03

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Արարատյան փողոցի շենքերից մեկի բնակիչ, 9-ամյա Հայկ Ե.-ն է, ում մահացած վիճակում տան սենյակում հայտնաբերել է եղբայրը:

Նախնական տեղեկություններով՝ երեխան երկհարկանի մահճակալի վրա խաղալիս է եղել, երբ դժբախտ դեպքի արդյունքում մահացել է: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

shabat.am

(Visited 55 times, 1 visits today)