Այդ Տիգրան Քեոսայանը լավ կանի այնպես անի, որ իր կնոջ խայտառակությունները քողարկվեն. քաղաքագետ

10 տարվա ազատազրկման դատապարտված, ապա ազատ արձակված քաղաքագետ Արկադի Վարդանյանին զայրացրել և զարմացրել է այն փաստը, որ սահմանադրական կարգի տապալման և կաշառք վերցնելու մեղադրանքով անազատության մեջ գտնվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հնարավորություն ունի հանրությանն ուղերձներ հղել։

Похожее изображение

Հիշեցնենք, որ նախօրեին Ռոբերտ Քոչարյանը ուղերձ էր հղել արցախցիներին, շնորհավորել Արցախյան շարժման 31-ամյակը և մտահոգություն հայտնել երկրի ներքին ու արտաքին մարտահրավերների շուրջ, իր իսկ խոսքերով՝ իշխանությունների անպատրաստ լինելու հետ կապված։ «Նման մեկուսացում, որի պայմաններում ներկայումս գտնվում է Քոչարյանը, պարզապես զարմանալի է մեր հայաստանյան ՔԿՀ-ների պրակտիկայի տեսանկյունից։

Ես ինքս անազատության մեջ 5.5 տարի գտնվելուց հետո արդեն մեծ փորձ ունեմ և գիտեմ, որ այդքան հեշտ չէ առնչվել արտաքին աշխարհի հետ, մանավանդ որ գտնվում ես «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ում կամ, ինչպես ժողովուրդն է ասում՝ ԿԳԲ-ի պադվալում։ Իսկ Քոչարյանը, որն իրեն հռչակել է քաղբանտարկյալ և հայտարարում է, թե իր նկատմամբ վենդետա է իրականացվում, հետապնդում է իրականացվում, ներկայումս այս մեթոդներով փորձում է հիմնավորել իր այդ պնդումները ու շատ հանգիստ ուղերձներ է հղում արցախյան հանրությանը։

Картинки по запросу 10 տարվա ազատազրկման դատապարտված, ապա ազատ արձակված քաղաքագետ Արկադի Վարդանյան

Ինձ համար դա անհասկանալի է, քանի որ, եթե վտանգավոր հանցագործին մեկուսացնում են, ուրեմն ինչ-որ մտավախություն ունեն իրավապահ մարմինները, այլապես նրան ազատ կարձակեին։ Իսկ հիմա Քոչարյանը՝ գնվելով շատ խիստ մեկուսարանում, որին ես ևս շատ լավ ծանոթ եմ, այնտեղ հանգիստ նստած փաստացի օգտվում է համացանցից, հեռախոսակապից։ Ես չեմ հասկանում այդ դեպքում այդ վտանգավոր հանցագործին մեկուսացնելու իմաստը»,- ասաց Վարդանյանը։

Քաղաքագետը նույն հարթության մեջ է դիտարկում նաև վերջին շրջանում ռուսական մեդիայի հարձակումները Հայաստանի նոր իշխանությունների դեմ։ «Վերջին անգամ ականատես եղանք, որ Մարգարիտա Սիմոնյանը և նրա ամուսինը մեզ խորհուրդներ էին տվել, որպեսզի մենք ճանաչենք Ղրիմը Ռուսաստանին միանալու փաստը։

Պաշտոնապես ճանաչենք այդ փաստը։ Բայց ես չեմ հասկանում, թե դրանք ով են։ Այդ Տիգրան Քեոսայանը լավ կանի այնպես անի, որ իր կնոջ խայտառակությունները քողարկվեն։ Մասնավորապես, թե ինչպես նրա կինը խայտառակվեց սերիալների դեմ մահափորձի մեջ կասկածվողների՝ Պետրով և Բոշիրով կոչվածներին իր մոտ հարցազրույցի հրավիրելու ժամանակ։ Ամբողջ աշխարհը ծիծաղեց Մարգարիտա Սիմոնյանի և նրա ղեկավարած լրատվամիջոցի վրա»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով.

Картинки по запросу 10 տարվա ազատազրկման դատապարտված, ապա ազատ արձակված քաղաքագետ Արկադի Վարդանյան

«Ես կարծում եմ, որ այս երկու դեպքերն էլ պետք է միավորել և նույն տեսանկյունից դիտարկել, որովհետև այդ ամենը ոչ այլ ինչ է, քան կազմակերպված արշավ՝ ի վնաս ՀՀ նոր իշխանությունների։ Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ ՀՀ նոր իշխանությունները անթերի գործող իշխանություն է, բազում բացթողումներ ու սխալներ կան։

Բայց հետհեղափոխական զարգացումները ցույց են տալիս, որ մեր նոր հեղափոխական իշխանությունը, քայլ առ քայլ, նման հանգամանքների ճնշման ներքո կորցնում է իր իմիջը։ Հասարակության մեջ կասկածներ են առաջանում, մարդիկ սկսում են քննարկել, խոսել… Սա կարող է հետզհետե ավելի մեծ մասշտաբներ ստանալ և հասարակության մեջ անվստահության մթնոլորտ ստեղծել։ Սա շատ վտանգավոր է»։

1in.am

(Visited 473 times, 1 visits today)