275 դիմում-բողոք. Ի՞նչ ցույց տվեցին էլ. հաշվիչների ստուգումները

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը փետրվարի 21-ի դրությամբ երևանցիներից ստացել է 275 դիմում-բողոք։ Քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնել հունվարին սպառած էլեկտրաէներգիայի ծավալի ու դրա արդյունքում իրենց ներկայացված գումարի  վերաբերյալ։

Картинки по запросу էլ հաշվիչ

Համեմատության համար նշենք, որ 2018-ի դեկտեմբերի ընթացքում ընկերությունը ստացել էր 158 դիմում,  2019-ի հունվարին՝ 176։ Մարզերից գրեթե դիմումներ, բողոքներ չեն լինում, ամսվա ընթացքում դրանց թիվը 10-ի էլ չի հասնում։

Հիշեցնենք,  որ հարյուրավոր քաղաքացիներ դժգոհեցին՝ հունվարին իրենց էլեկտրաէներգիայի գումարը մի քանի տասնյակ հազար դրամով ավելացել է։

Ընկերության մամուլի խոսնակ Նատալյա Սարջանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց՝ ընկերության նախաձեռնությամբ վերահաշվարկ չի իրականացվելու, յուրաքանչյուր դիմում քննվում է, անհրաժեշտության դեպքում ստուգվում են հաշվիչն ու դրանում առկա տվյալները։

Похожее изображение
«Դիմում ներկայացրած 275 բաժանորդներից 110-ին բացատրվել է իրենց ծախսը, արդյունքում իրենք գրել են, որ բողոք չունեն։ Լաբորատոր ստուգման է  ենթարկվել 67 հաշվիչ, որից 15-ն այս պահի դրությամբ դեռ չի ստուգաչափվել, դրանց մասով ոչինչ ասել չեմ կարող»,-մանրամասնեց ընկերության ներկայացուցիչը։

Սարջանյանի խոսքով, ստուգաչափված հաշվիչներից 39-ն աշխատել են «ճշտության դաշտում», 13 հաշվիչի հետ եղել են տարբեր խնդիրներ։

«Մեկն ունեցել է գիշերային-ցերեկային տարիֆի սխալ,  մի քանիսը սխալ են աշխատել, երկու հատն ուղարկվել է վիճահարույց հարցերի հանձնաժողով»,-թվարկեց նա։

Похожее изображение

Ընկերության ներկայացուցիչը պնդում է՝ էլեկտրոնային հաշվիչների հետ մախինացիա անելը շատ դժվար է, քանի որ տվյալները պահվում են հիշողության մեջ, լաբորատորիա, առավել ևս գործարան տանելիս պահպանված ողջ ինֆորմացիան լինում է դուրս գրել։

Ինչ վերաբերում է բաժանորդներից մեկի բողոքին, ըստ որի՝ հունվարին սպառած էլեկտրաէներգիայի համար 280 հազար դրամ  գումար է եկել, այն դեպքում երբ  մի քանի օր իրենք տանը չեն եղել, իսկ նախորդ ամիս սպառել են 30 հազար դրամի էներգիա, ապա Սարջանյանը մանրամասնեց, հաշվիչը նախկինում է ունեցել խնդիր։

«Մի քանի ամիս նրանք այդ տանն ապրել են, սպառել են էլեկտրաէներգիա, սակայն ամսվա վերջին նրանց հաշվին եկել է 0 դրամ, մի քանի ամսվա գումարը կուտակվել է ու միանգամից հունվարին եկել»,-ասաց նա։

panorama.am

(Visited 627 times, 1 visits today)