Գաղտնի անդամագրվում են ՀՀԿ-ին. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է.

«Գործադիր իշխանության մի շարք ներկայացուցիչներ՝ հիմնականում վարչության պետերի տեղակալներ, ավագ մասնագետներ եւ այլք, վերջին շրջանում ակտիվորեն անդամագրվում են ՀՀԿ-ին:

Վերջիններս, ըստ երեւույթին, չեն համակերպվում նոր իշխանությունների վարած քաղաքականությանը, ու հանուն գաղափարի, անդամագրվում են «Հանրապետականին»:

«Նրանց վերադասները, իհարկե, տեղյակ չեն, որ պետական չինովնիկներն անգամ չեն վստահում իրենց ու անդամագրվում են կուսակցությանը:

Մեր շարքերը համալրում են նաեւ գործարարները: Խոսքը խոշոր ձկների մասին չէ, այլ մանր ու միջին բիզնես անող ձեռներեցների, որ մեզ հետ ճանապարհ են ուզում անցնել»,- «Իրատեսին» ասաց ՀՀԿ-ի մեր աղբյուրը:

Նշեց նաեւ, որ մոտ ժամանակներս փոփոխություններ կլինեն «Հանրապետականի» ներսում, կփոխվի խորհրդի կազմը: Ներքաղաքական զարգացումների հետ կապված՝ գուցե հայտարարությամբ հանդես գան.

«Չի բացառվում, որ իր պաշտոնաթողության օրը Սերժ Սարսգյանը ելույթ ունենա: Նա առայժմ չի լքի կուսակցության նախագահի աթոռը, անելիքներ կան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

lurer.com

(Visited 230 times, 1 visits today)