Փաշինյանը պահպանում է սկզբունքային գործչի ամպլուան

Ռուսական Կոմերսանտը, հղում անելով իր դիվանագիտական աղբյուրին, հայտնում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվի մինչեւ 2020 թվականի հունվար, քանի որ Հայաստանը չի հաստատում Բելառուսի թեկնածուին: Ընդ որում՝ փորձ  է արվում ընդգծել, որ որոշիչ դեր է այս հարցում խաղացել Հայաստանի վարչապետի սկզբունքայնությունը և անզիջում կեցվածքը:

Картинки по запросу փաշինյան պուտին լուկաշենկո

Այդ մի փաստարկը կարելի է հարցականի տակ դնել, եթե հաշվի առնենք, թե ինչպիսի գործընթացներ են ընթանում ՀԱՊԿ-ում և կազմակերպության անդամ երկրների միջև:Մասնավորապես, հատկանշական է, որ Կոմերսանտի հրապարակումը տեղի է ունենում Սոչիում Պուտին-Լուկաշենկո երկարատեւ բանակցային շփումներից հետո, որի առաջին օրը, ի դեպ, Բելառուսի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը պետք է լուծվի հնարավորինս արագ:

Սակայն, ըստ էության, Պուտինն ու Լուկաշենկոն լուրջ տարաձայնություններ ունեն մի խումբ առանցքային հարցերի շուրջ: Անցած տարվա դեկտեմբերին Լուկաշենկոն ՌԴ-ից ավելի էժան գազ էր պահանջում, հետո էլ անչափ սուր արձագանքեց ՌԴ վարչապետ Մեդվեդևի առաջարկին՝ վերադառնալ 1999 թվականի համաձայնագրին, որը ենթադրում էր Դաշնակցային միության ձևավորում, միասնական դրամով և միասնական մաքսակետով:

Картинки по запросу փաշինյան պուտին լուկաշենկո

Բելառուսը, կարծես թե, Մոսկվային փորձում է մեղադրել իր սուվերենության դեմ ոտնձգություն կատարելու մեջ, և մի՞թե պատահական է, որ հենց այս լարվածության ֆոնին տեղեկատվություն է տարածվում, թե Փաշինյանի «սկզբունքայնության» պատճառով մինչև 2020-ը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը այդպես էլ լուծում չի գտնի, ասել է թե՝ այդ պաշտոնը դե-ֆակտո կշարունակի զբաղեցնել ՌԴ ներկայացուցիչ Սեմերիկովը, իսկ Բելառուսին հերթը կհասնի միայն ռոտացիայի արդյունքում:

Իրականում, այս ամենի տակ թաքնված է ոչ թե սկզբունքայնությունը, այլ Փաշինյան-Պուտին համաձայնությունը, որն  այս պահի դրությամբ՝ բխում է երկու կողմերի շահերից էլ՝ ռուսների ձեռքում հայտնվում է ուժեղ խաղաքարտ ընդդեմ Լուկաշենկոյի, իսկ Փաշինյանը պահպանում է սկզբունքային գործչի ամպլուան:

Картинки по запросу փաշինյան պուտին լուկաշենկո

Նույն ՀԱՊԿ-ում ծավալվող զարգացումների համատեքստում տեղին է հիշել Փաշինյանի «սկզբունքայնության» ևս մեկ վառ դրսևորում: ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հետ կանչից անմիջապես հետո Փաշինյանը դիմել էր Լուկաշենկոյին, մեծահոգաբար առաջարկելով, որ Բելառուսը ժամանակից շուտ «վերցնի» Գլխավոր քարտուղարի պաշտոնը, այսինքն՝ Փաշինյանն ակնհայտ միակողմանի խաղ էր խաղում՝ «խաղից դուրս» թողնելով ՌԴ-ին և բացահայտ սիրաշահելով Լուկաշենկոյին:

Այսօր տեսնում ենք միանգամայն հակառակ պատկեր, երբ Փաշինյան-Պուտին համաձայնության արդյունքում «խաղից դուրս» վիճակում է հայտնվում Բելոռուսը: Այս օրինակը ավելի քան վառ կերպով նկարագրում է Փաշինյանի «ուլրտա-սկզբունքայնությունը»:
Картинки по запросу փաշինյան պուտին լուկաշենկո

Իհարկե, նման ճկունությունը, իրավիճակի փոփոխվող դինամիկային հարմարվելն անչափ գովելի հատկություն է երկրի ղեկավարի համար, սակայն մյուս կողմից էլ ակնհայտ է, որ Փաշինյանի վարած մեծ քաղաքականության՝ հատկապես արտաքին քաղաքականության մեջ սկզբունքայնության տարրը բացակայում է…

lurer.com

(Visited 41 times, 1 visits today)