«Տաքսի» ֆիլմաշարի դերասան Սամի Նասերին վաղը կժամանի Հայաստան. Մանրամասներ

Վաղը՝ փետրվարի 23-ին, Հայաստան կժամանի «Տաքսի» ֆիլմաշարից հայտնի, ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Սամի Նասերին: Դերասանը «Զվարթնոց» օդանավակայանում կլինի Ժամը 16:20-ին:

Картинки по запросу Սամի Նասերին

Դերասանի երկրպագուները նույնպես կարող են միանալ նրան դիմավորող խմբին՝ լուսանկարվել և շփվել դերասանի հետ:

 

Հիշեցնենք, Նասերին Հայաստան է ժամանելու փետրվարի 24-ին Երևանում կայանալիք MMA-ի MIX FIGHT 40 մրցաշարին հետևելու։ Նախկին «Միկա» մարզադահլիճում կայանալիք մրցաշարի ընթացքում կանցկացվի գոտու երեք մենամարտ։

Картинки по запросу Սամի Նասերին

Եվրոպայի գոտու համար կպայքարի Դավիթ Խաչատրյանը, Միջմայրցամաքային գոտու համար՝ Ալբերտ Ամիրջանյանը (Intercontinental WKL, 66kg, մրցակիցը` Լուկա Գոգոբերիշվիլի/ Վրաստան), իսկ Աշխարհի գոտու համար՝ Ռազմիկ Ղուլինյանը (WORLD KICKBOXING LEAGUE, K1, մրցակիցը՝ Իսպանիայի առաջատար մարզիկներից մեկը` Մանուել Գարսիան է):

mamul.am

(Visited 16 times, 1 visits today)