Մեկ անգամ և վերջին հիշեցնում եմ՝ կա Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ

Կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Աննախադեպ ճնշման եմ ենթարկվում. Հովհաննես Գալստյան

« Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումնեով։ Դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։

Մեկ անգամ և վերջին հիշեցնում եմ՝ կա Հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․

Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը և վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։

Կամ՝ Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը։  Կտրականապես խնդրում եմ դադարեցնել ինձ անհանգստացնել հացադուլն ընդատելու հորդորներով։

Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի և կինոռեժիսորի միջև։

Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր-օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»:

galstjan.png

(Visited 39 times, 1 visits today)