Կա ուժային շանտաժ, ուժային ճնշում՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք…

Երկու տարի առաջ լույս տեսավ մի հոդված՝ «Ինչպես ավարտել այս պատերազմը», որտեղ Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ տարբեր լուծումներ էին առաջարկվում, և այն  հանրային մեծ արձագանք առաջացրեց:

Картинки по запросу Ավետիք Չալաբյան

Հոդվածի հեղինակը՝ «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը, թեմայի շուրջ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում նշեց.

«Այդ ժամանակ հիմնական թեզն այն էր, որ Հայաստանը հնարավորություն ունի առաջընթաց՝ տնտեսական, սոցիալական և ժողովրդավարական զարգացում արձանագրել, և դա հիմնական գրավականն է, որի շնորհիվ կկարողանանք չեզոքացնել այն ռազմավարական և դիվանագիտական առավելությունը, որը ձեռք էր բերել Ադրբեջանը:

Похожее изображение

Այս իմաստով անցած երկու տարիները հետաքրքիր էին՝ վերջին երկու տարիներին տնտեսական ակտիվ աճ է արձանագրվել, անկախությունից ի վեր առաջին անգամ 2018-ին ՀՆԱ-ն կազմել է 6 տրիլիոն դրամ, բացի դրանից՝ մեր երկրում այս ընթացքում տեղի են ունեցել հասարակական հիմնարար փոփոխություններ, որոնք կարևոր հնարավորություններ են ստեղծում ժողովրդավարական զարգացման համար:

Ադրբեջանը հասել էր բարձր տնտեսական արդյունքների, բայց բարձր նշաձողը չի կարողանում պահել, անտեղ ժողովրդավարական զարգացումներ չկան, հակառակը՝ տեղի է ունենում ներքին լարվածության աճ: Այսինքն՝ զարգացման վեկտորը նպաստավոր է եղել մեր երկրի համար»:

Картинки по запросу Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանի դիտարկմամբ՝ թավշյա հեղափոխությունը մի կողմից հնարավորություններ է ստեղծել, մյուս կողմից՝ խնդիրներ:

«Ադրբեջանը հիբրիդային ռազմավարություն է վարում. անընդհատ կա ուժային շանտաժ, ուժային ճնշում՝ ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիք, և մյուս կողմից՝ Հայաստանի վրա կա դիվանագիտական ճնշում, ընդ որում՝ ոչ միայն ուղղակի, այլ նաև միջնորդավորված՝ ուժային այլ կենտրոնների միջոցով»,- նշեց Ա. Չալաբյանը՝ հավելելով, որ այս պահին խաղաղ կարգավորման այնպիսի բանաձև, որը կարող է կողմերի համար ընդունելի լինել, գոյություն չունի, և ոչ մի կողմը պատրաստ չէ նահանջելու:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 27 times, 1 visits today)