Խաչատուր Սուքիասյանը կոնֆլի՞կտ է ունեցել Հայկ Մարությանի հետ

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանրային տարածքները ազատելու հարցում լուրջ խնդիրներ ունի։

Картинки по запросу Հայկ Մարության

Արդեն իսկ հայտնի է, որ մի շարք սրճարանատերեր հայցեր են ներկայացրել քաղաքապետի դեմ, սակայն այսքանով կոնֆլիկտը չի ավարտվի։ Մենք տեղեկացանք, որ տարածքի հետ կապված քաղաքապետի հետ կոնֆլիկտ է ունեցել գործարարներից Խաչատուր Սուքիասյանը, ով, ի դեպ, եղել է հեղափոխության ջատագովներից, մտերիմ հարաբերություններ ունի նոր իշխանությունների հետ։

Մեր տեղեկություններով խնդիրն առաջացել է «Ռոսսիա Մոլ»-ի շրջակայքում կապված ինչ-որ տարածքի հետ:

Armdaily.am-ի հետ զրույցում քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը նշեց, որ տվյալ տեղեկությունները չեն համապատսխանում իրականությանը.

Похожее изображение

«Հայկ Մարությանը կանաչապատման ծրագիրը իրականացնելիս որևէ տնտեսվարողի հետ կոնֆլիկտ չի ունեցել»: Նույն պատասխանը ստացանք «Սիլ Կոնցեռն»-ի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանից.«Ոչ, այդպիսի բան չկա: Ոչ Ռոսիա Մոլի տարածքում, ոչ էլ Երևանի այլ հատվածներում այդպիսի խնդիրներ չեն առաջացել»:

armdaily.am

(Visited 58 times, 1 visits today)