Այլապես մայրաքաղաքի կամուրջները շարունակելու են «անարդարացիորեն» մահվան դատավճիռ կայացնել

Կյանքի հետ գոյության պայքարում հոգեպես պարտվածների համար մահը փրկություն է, ուստի, թվացյալ փրկության միակ «անսխալ» ճանապարհն ինքնասպանությունն է: Անսխալ, որովհետև կամրջից նետվելուց հետո ողջ մնալու հավանականությունը շատ քիչ է:

Похожее изображение

Ինքնասպանության դեպքերը տարեց-տարի աճում են. սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, ֆինանսական՝ վարկային անել պատմություները շատերին հասցնում են ինքնասպանության: Յուրքանչյուր ողբերգական դեպքից հետո հասարակության շրջանում բարձրանում են անպատասխան ինչու-ներն ու եթե-ները: Դժգոհության ալիքը զուր է մեղավորներ փնտրում: Շատ դեպքերում մահվան հանգամանքներն այդպես էլ մնում են չբացահայտված:

Ամեն անգամ, հերթական ողբերգությունից հետո, հանրության շրջանում բարձրանում է մայրաքաղաքի կամուրջների զանցապատման հարցը: Կցանցապատե՞ն կամուրջները, թե՞ ոչ: Հայտնի չէ: Չնայած, նպատակադրված ինքնասպանության գնալու դեպքում կամուրջների ցանցն արգելք չէ: Կամուրջների վրա շուրջօրյա հերթապահություն չի սահմանվում, հատկապես եղանակային վարտ պայմանների ժամանակ:

Картинки по запросу kievyan kamurj

Մահվան ուրվականը Երևանի կամուրջներին է օրվա բոլոր ժամերին: Դեպքերի հոգեբանական ազդեցությունը բավական ծանր է, որոնց մեծ մասի հիմքում նյութական խնդիրն է: Ինքնասպանության բոլոր փորձերը անխտիր կարելի է կանխել, եթե տեղադրվեն տեսախցիկներ:

Բարեբախտաբար մահվան «վճիռ կայացնող» կամուրջները Երևանում շատ չեն, եթե տեսախցիկի հսկողությունը տարածական ու որակական առումով բավարար է, ապա յուրաքանչյուր կամրջի վրա երկու տեսախցիկը բավական է: Տեսախցիկները պետք է գտնվեն Արտակարգ իրավիճակների /ԱԻ/ նախարարության օպերատիվ վարչության շուրջօրյա հսկողության ներքո, և արձանագրեն կամրջի վրա մարդկանց տեղաշարժը:

Похожее изображение

Ինքնասպանության դիմողը մինչ անհանգիստ ու շփոթված կհաղթահարի իր հոգեբանական պատնեշը ու կմոտենա կամրջին, մինչ վերջին քայլն անելը մայրաքաղաքում շուրջօրյա հերթապահություն իրացնող ոստիկանության օպերատիվ վարչության աշխատակիցները կկանխեն հերթական ողբերգությունը…

Այսօրերին ՀՀ նոր կառավարության օրակարգում ներառված են բազմաթիվ հրատապ խնդիրներ, և որքան էլ որ շատ ցանկանաք, սեղմ ժամանակաշրջանում երկրի քայքայված տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակը չի բարելավվի: Չկա երաշխիք, որ ինքնասպանություններ չեն լինի. հերթականն էլ վերջինն է լինելու:

Картинки по запросу kievyan kamurj

Ուստի, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարը, ՀՀ Ոստիկանապետն ու Երևանի քաղաքապետարանի պատկան մարմինները հնարավորինս սեղմ ժամկետում պետք է ձեռամուխ լինեն տեսախցիկներ տեղադրեն մայրաքաղաքի բոլոր կամուրջներին և աշխատասենյակներից շուրջօրյա հսկողություն սահմանեն: Այլապես մայրաքաղաքի կամուրջները շարունակելու են «անարդարացիորեն» մահվան դատավճիռ կայացնել:

Ջեմմա Բաղդադյան

mamul.am

(Visited 39 times, 1 visits today)