«Ազիզյանների» ընտանիքը համալրվում է. սպասվում են նոր և հեաքրքիր զարգացումներ. բացառիկ կադրեր սիթքոմի նոր եթերաշրջանից. (Լուսանկարներ)

Նոր զարգացումներ ու արդեն սիրված հերոսներ․ «Ազիզյանները» սիթքոմի վեցերորդ եթերաշրջանը հասանելի կլինի մարտից` Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքով։ Tert.am Life-ը հետևել է սիթքոմի նկարահանումներին, լուսանկարել հետաքրքիր դրվագներն ու զրուցել դերակատարների հետ։

Զարգացումների ու նոր հերոսների վերաբերյալ սիթքոմի դերասանները քչախոս են՝ փակագծերը բացել չեն ցանկանում, փոխարենը խոսում են իրենց կերպարների կյանքում եղած փոփոխություններից։ Անհնար է չնկատել Մարիի կերպարի ֆիզիոլոգիական փոփոխությունը՝ Ազիզյանների ընտանիքում համալրում է սպասվում։

«Սիրունացել է՝ տղա կծնվի»,- արձագանքեց Տարոն Իսպիրյանը։ Հարցին, թե ինչ փոփոխություններ են եղել նրանց կերպերաների՝ Մարիի ու Վիլենի կյանքում, բացի երեխայի սպասելը, Տարոնն արձագանքեց․

«Սիրտը թթու է ուզում». Ըստ դերասանի՝ Մարիի կերպարն առանց իրեն արդեն դժվար է պատկերացնել։  «Ես իմ կոլորիտով գեղեցկացրի Մարիի առօրյան»,- կատակում է նա:

Մարի Պետրոսյանը, խոսելով իր կերպարի մասին, անկեղծացավ, որ նոր կարգավիճակում դերն իսկապես հետաքրքիր է․ «Մի քիչ ծանրացել եմ, ինձ Վիլեն եմ զգում»։

Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանն էլ ասաց. «Նոր՝ գարնանային եթերաշրջանը չէր կարող չներառել Ucom ցանցի և Արմենիա Պրեմիումի հեռուստադիտողների կողմից արդեն սիրված ընտանիքի գրոտեսկային արկածները։

Թվում է, թե երբեմն աբսուրդի հասնող իրավիճակներն այլևս ակտուալ չեն, բայց «Տեսավարձույթ» բաժնի վիճակագրությունը փաստում է ճիշտ հակառակ պատկերի մասին։ Հետևաբար, ընտանեկան ուրախ կինոդիտումը կարող է տևել ոչ թե մեկ՝ տվյալ օրը ցուցադրվող, այլ երկու էպիզոդի չափ։ Հաջորդ օրվա մասը, ինչպես միշտ, հասանելի է «Տեսավարձույթ» բաժնում»։

Գարիկ Պապոյանը, ով Ազիզյանների ընտանիքին է միացել վերջին՝ 5-րդ եթերաշրջանում, պատմում է, որ իր կերպարի հետ խաղալիս գործընկերները մի քանի դուբլ հազիվ են դիմանում, քանի որ իսկապես շատ ծիծաղելի է․

«Այս կերպարը խաղալիս անընդհատ ծիծաղում ենք։ Այդ դերը մարմնավորելն ու խաղալը բարդ չէ՝ շատ հետաքրքիր է, հաշվի առնելով, որ կոլորիտային, կյանքից վերցրած կերպար է։  Ե՛վ սցենարիստներն են հայճույքով ու հետաքրքրությամբ աշխատում,  և՛ ես եմ շատ հաճույքով խաղում»։

Գարիկ Պապոյանը, չնայած սիթքոմը դիտելու ժամանակ չի ունենում, հետևում է նկարահանմանը և սիթքոմում ունի սիրելի կերպարնե։ «Մեր սցենարիստներն այնպես են մտածել կերպարները, որ բոլորն էլ կոլորիտային  և վառ են։

Բայց օրինակ Ստեփանի կերպարը՝ Լևոնը, շատ հետաքրքիր է․ տարիքով փոքր է, բայց բոլորից մեծ է։ Ազատի կերպարն իրոք շատ ծիծաղելի է։ Բոլոր կերպարների գծերն էլ ինձ համար հետաքրքիր են»։

Նկարահանման հրապարակում աշխատանքային եռուզեռ է՝ դերասանները պատրաստվում են, կրկնում սցենարն ու փորձեր անում։ Այդ խառնաշփոթի մեջ փորձում ենք զրուցել նրանց հետ, ովքեր արդեն իրենց խաղն ավարտել են։

Բորիս Բաղդասարովը նշեց՝  Ազատի կերպարն այս եթերաշրջանում նույնպես չի մեծանալու, բայց հետաքրքիր զարգացումներ, ամեն դեպքում, սպասվում են․ «Իմ կերպարը յուրաքանչյուր սերիայում նորովի է, տարբեր։ Ազատը շատ կոլորիտային կերպար է ու հաճախ են լինում արձագանքներ՝ մարդիկ կարծում են, թե ես իրականում էլ եմ այդպիսին, բայց իհարկե ոչ՝ ես ադպիսին չեմ»։

Իրենց կերպարներից շատ տարբեր են նաև սիթքոմի հարևան ամուսինները՝ Ալիկն ու Իրինան։ Վերջինիս դերակատար Սաթենիկ Հազարյանը նշում է, թե իր զգեստապահարանում այդ կերպարը մարմնավորելուց հետո ավելացել են դասական ու խիստ զգեստները։

«Ես ու կերպարս բացարձակ տարբեր ենք։ Թե՛ հագուստները, թե՛ սանրվածքը, թե՛ մտածելակերպը ինձ հետ կապ չունեն։ Նրան մարմնավորելն այնքանով է բարդ, որ տեսակներով շատ տարբեր ենք։ Իհարկե, կերպարային փոփոխություն էլ կլինի՝ սիրային նոր եռանկյունի ենք ունենալու, բայց փակագծերը չեմ բացի»,– ասաց նա։

Ալիկի դերակատար Իշխան Ղարիբյանը վստահեցնում է, որ նոր եթերաշրջանում ավելի հետաքրքիրական պահեր են սպասվում․ «Չնայած չեմ պատկերացնում էլ ինչքան ծիծաղելի և է հետաքրքիր կարող է լինել, բայց արի ու տես, որ հնարավոր է։ Այս եթերաշրջանն էլ մյուսների նման հեռուստադիտողը կսիրի»։

Ստեփան Հովհաննիսյանը, ում հետ կապված կատակում են, թե հեռուստադիտողի աչքի առաջ է մեծացել, նշեց, որ մեծերի հետ նույն սիթքոմում խաղալը և՛ իր բարդություններն ունի, և՛ առավելությունները։ Թե որոնք են դրանք՝ այդքան անկեղծանալ չցանկացավ։

Դոնարայի հարստանալ-չհարստանալու մասին տեղեկություններ չունի անգամ դերակատարը՝ Նարինե Ոսկանյանը։ «Իմ կերպարներին միշտ շատ լուրջ եմ վերաբերվում,– ասաց նա ու հավելեց,– Հայկի պակասությունը շատ է զգացվում, առաջին օրերը, որ մտնում էի տաղավար ու ինքը չկար՝ լացս գալիս էր»։



life.tert.am

(Visited 87 times, 1 visits today)