19-ամյա աղջիկը հորը դանակի մի քանի հարված է հասցրել

Բաքվում 19-ամյա աղջիկը հորը դանակի մի քանի հարված է հասցրել, հայտնում է «Sputnik Ազերբայջանը»:

Ըստ տեղեկությունների՝ 49-ամյա Իլհամ Հուսեյնովը ծանր վիճակում հոսպիտալացվել է քաղաքային կլինիկական հիվանդանոցում: Քննության ընթացքում պարզվել է, որ Հուսեյնովին դանակահարել է նրա դուստրը՝ 19-ամյա Գյունել Հուսեյնովան:

Կասկածյալին ձերբակալել են: Հարցաքննության ժամանակ աղջիկն ասել է, որ հայրն է իրեն դրդել դանակը ձեռքը վերցնել, քանի որ մշտապես հարբեցողությամբ է զբաղվել եւ տուն գալով՝ սկանդալներ է սարքել:

Նույն բանը տեղի է ունեցել նաեւ չարաբաստիկ օրը: Հարբած հոր վրա զայրացած դուստրը նրան դանակով հարվածել է երեք անգամ: Հարուցված է քրեական գործ:

news.am

(Visited 104 times, 1 visits today)