Ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ

«Հերթական անգամ քննարկում ենք խոշոր դրամաշնորհ ստանալու վերաբերյալ նախագիծ:

Ըստ էության, երբ գումարում ենք դրամաշնորհների գումարները, աստղաբաշխական թվեր ենք ստանում ու եթե ապահովենք այդ գումարների արդյունավետ ծախսումը, չի կարող արդյունք չլինել:

Խնդիրը պարզ է՝ պետք է 100 տոկոսանոց երաշխիքներ ստեղծենք, որ վարկային, դրամաշնորհային միջոցները ծախսվեն նպատակային, իսկ եթե մարդու կյանքում բան չի փոխվում, նշանակում է՝ ինչ-որ մի տեղ, ինչ-որ մեկը գողանում է:

Ոչ մի վայրկյան չպետք է զգոնությունը թուլանա կոռուպցիոն երևույթների դեմ պայքարի վերաբերյալ: Էսօր էլ ՀՀ-ում կաշառք վեցնում են ու երբ, ժամանակ առ ժամանակ, ունենում ենք ձերբակալություններ, դրա ուղիղ ապացույցն է:

Ինձ չի հետաքրքրում՝ մարդը գործող, թե նախկին պաշտոնյա է, իմ ընտանիքի անդամ է, թե հարևանի… ՀՀ ժողովրդից գողացողը պետք է բռնվի, ամբաստանվի, խայտառակվի, բարոյապես ոչնչացվի և ուղարկվի բանտ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը:

mamul.am

(Visited 46 times, 1 visits today)