Օրեր առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Փետրվարի 19-ին, Ժամը 15:40-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք կոտրել են Արշալույս գյուղի 1-ին փողոցի թիվ 76 տան ճաղավանդակը, պատուհաները և մտել տուն, խառնել տան իրերը:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հասցե են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը, քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչները և ոստիկանության փորձաքրեագետը:
Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում և, ըստ նախնական տեղեկությունների, կատարողը կամ կատարողները ոչինչ չգողանալով՝ հեռացել են:
Նշված տունը պատկանում է գեներալ Մանվել Գրիգորյանի մորը՝ 93-ամյա Արփենիկ Ավագյանին, ով 2004 թ.-ին մահացել է: