Նա ակնհայտ սուտ է ասում. ԿԳ նախարարը սենսացիոն մանրամասներ հաղորդեց

ԵՊՀ ռեկտորը ստում է, համալսարանի 100 ամյակը վարչապետի հանձնարարությամբ մեծ շուքով կնշվի: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի մեղադրանքներին:

Похожее изображение

Արայիկ Հարությունյանը սենսացիոն մանրամասներ պատմեց նախորդ շաբաթ իր և Արամ Սիմոոնյանի հանդիպումից: “Նա ակնհայտ սուտ է ասում, թե ասվել է՝ հարյուրամյակը չի լինելու, որովհետև դու ռեկտոր ես: Իսկ այդպիսի հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել, որովհետև արդեն նախորդ օրը նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվելու:

Պարոն ռեկտորը շատ պարզ մանիպուլյացիաների է դիմում՝ իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գոծերը ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար: Բուհերը ապաքաղաքական են, քաղաքական որևէ ճնշում չի կարող լինել”,- ասաց ԿԳ նախարարը:

Похожее изображение

Արայիկ Հարությունյանը չհերքեց, որ Արամ Սիմոնյանին հորդորել է հրաժարական տալ: “Այդ հորդորից հետո ինքն ասել է՝ ինձ 100-ամյակը չի հետաքրքրում, գնացեք դուք կազմակերպեք, նշեք: Ինձ պետք է մնալ ռեկտոր, որովհետև, եթե իմ դեմ քրեական գործեր հարուցվեն, ես պետք է ԵՊՀ-ն օգտտագործեմ պաշտպանվելու համար:

Այսինքն՝ ինքը մի ամբողջ գիտխորհուրդ, բազմաթիվ դեկանների և բազմաթիվ գիտնականների իր համար վահան է սարքել: Այսպիսի գործողություններ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ անում էին ադրբեջանցիները՝ թաքնվելով կանանց ու երեխաների հետևում”,- ասաց նախարարը:

Похожее изображение

Նա նաև փոխանցեց, որ Արամ Սիմոնյանը իր հետ զրույցում բողոքել է Սերժ Սարգսյանից: “Ինքը մի քանի դրվագներով էլ է անկեղծացել: Ես կխնդրեմ, որպեսզի, մասնավորապես, պրոռեկտորները մոտենան Արամ Սիմոնյանին և հարցնեն, թե ինքն ինչ կարծիք ունի իրենց մասին:

Մի բոլ էլ Սերժ Սարգսյանից էր բողոքում, մի բոլ: Ասում էր, որ ինքը բազմաթիվ անգամ պայքարել է, փորձել իր գաղափարներն անցկացնել: Մանրամասները չեմ ասի, որովհետև ունեմ բավարար պարկեշտություն”, նշեց նա:

Մանրամասները տեսանյութում 

 

lragir.am

(Visited 115 times, 1 visits today)