Մենք լուծում չունենք, հայտնվել ենք ծուղակում

Մնացականյան-Մամեդյարով պաշտոնական հանդիպումները ե՞ւս Փաշինյան-Ալիեւ հանդիպումների նման դարձան «միջանցքային», երբ սպասվում էր Փաշինյան-Ալիեւ պաշտոնական հանդիպում, իսկ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումները տեւում էին 3-4 ժամ՝  հարցրինք քաղաքագետ Աղասի Ենոքյանին։

Похожее изображение

«Բեռլինյան հանդիպման ժամանակ, երբ ֆրաու Մերկելը պահանջեց խոսքից գործի անցնել, պարզվեց, որ Փաշինյանը փոխել է իր դիրքորոշումը. Փաշինյանը պահանջեց փոխել մինչ այդ եղած բանակցային ֆորմատը, ասել է թե` շուռ տվեց բանակցային սեղանը»:

Նկատի ունեք ղարաբաղյան կողմի մասնակցության պահա՞նջը, բայց չէ՞ որ դա միշտ եղել է, նախորդների ժամանակ` նույնպես։

Картинки по запросу Աղասի Ենոքյան

«Համենայնդեպս, միջազգային միջնորդների օրակարգում դա երբեք չի եղել որպես բանակցային հիմնական ամրագրում։

Հիմա Նիկոլն այդ սկզբունքը համարում է առաջնային, ինչը նշանակում է նոր բանակցություններ` զրոյական կետից, որովհետեւ մինչ այս, ելնելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ կողմերի համատեղ հայտարարությունից, կար ընդհանուր համաձայնություն` անվտանգություն` տարածքների դիմաց, ու հիմա պարզ չէ` ԵԱՀԿ ՄԽ-ն կհամաձայնի՞ նոր բանակցություններ սկսել` ջուրը գցելով իր տարիների ողջ աշխատանքը»:

Похожее изображение

Ի՞նչ է լինելու։ «Թուլացնելու են Հայաստանի դիրքորոշումը. մենք լուծում չունենք, հայտնվել ենք ծուղակում»:

hraparak.am

(Visited 134 times, 1 visits today)