Հա, երգիչ ա, երգել ա, երգը դուր ա եկել, կիսվել եմ, ի՞նչ ա եղել. ոչ մեկին ուղղված չէր. Ուրցաձորի գյուղապետը պարզաբանում է` ում է ուղղված իր ֆեյսբուքյան գրառումը

Իմ ֆեյսբուքյան էջում վերջին գրառումը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանին ուղղված չէ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Ուրցաձորի գյուղապետ Ռաֆիկ Անդրեասյանը՝ անդրադառնալով այն գրառմանը, որտեղ գյուղապետը տարածել էր Միխայիլ Գալուստյանի «Рафик послал всех нафиг» հումորային կատարումը։

«Ես հետևից խոսացող չեմ, եթե բան ունենամ ասելու, իրեն էլ կասեմ։ Ընկերներիցս մեկն ասում է՝ կիսվել ես, եկել է իմ էջին, ինչի՞ ես սենց բան ասում, ասում եմ՝ ախպեր քեզի չէ, երգը լսի, այ ցավդ տանեմ»,–ասաց նա։

Գյուղապետը հավաստիացնում է՝ պարզապես հավանել է կատարումը և այդ պատճառով է տեղադրել իր էջում. «Հա, երգիչ ա, երգել ա, երգը դուր ա եկել, կիսվել եմ, ի՞նչ ա եղել։ Ոչ մեկին ուղղված չէր, երգ ա, մարդը երգում ա, ուրախանում ա,  ո՞ւմ պիտի ուղղված լիներ, հիմա մենք իրավունք չունենք մարդու երգը հավանենք կամ կիսվենք»,–ասաց նա։

Картинки по запросу Ուրցաձորի գյուղապետ

Հիշեցնենք, որ Ուրցաձորի համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տալուց առաջ հայտարարել էր, որ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն կանչել է եւ պահանջել, որպեսզի հրաժարական ներկայացնի։

Չնայած, մարզպետն Անդրեասյանի եւ բնակիչների ներկայությամբ հերքել էր, թե նման բան է ասել, սակայն Ռաֆիկ Անդրեասյանը եւս մեկ անգամ վերահաստատել էր, որ մարզպետը նման պահանջով իրեն դիմել էր, ինչը հակաօրինական է։

Картинки по запросу Ուրցաձորի գյուղապետ

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

lurer.com

(Visited 62 times, 1 visits today)