Հայաստանը պետք է պատրաստվի դիմադրելուն. Պուտինը խոստովանեց

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը փետրվարի 20-ին իր ամենամյա ուղերձն է հղել ՌԴ Պետդումայի Դաշնությունների Խորհրդին: Պուտինի ուղերձն ունեցել է ընդգծված ներքին ուղղվածություն, չնայած նա իհարկե չի շրջանցել նոր ու արդիական սպառազինություններ ճոճելու հնարավորությունը: Բայց, եթե նախորդ տարի ուղերձում հենց դրանց վրա էր շեշտադրումը՝ ընդ որում փորձագետները ձգտում էին հասկանալ, թե ցուցադրված տեսանյութերը որքանով են մուլտֆիլմ եւ որքանով են իրական, ապա 2019-ի ուղերձում ՌԴ նախագահը կենտրոնացել է ներքին տնտեսական, սոցալական, կառավարման խնդիրների վրա:

Похожее изображение

Այդ իմաստով ուղերձը բնորոշող նշանային արտահայտությունը թերեւս այն է, որ ժամանակը սեղմված է եւ ժամանակի ռեզերվ հետագայի համար ուղղակի չկա:

Պուտինի շուրթերից դա հնչում է իբրեւ խոստովանություն, ու թեեւ ուղերձը նա ավարտել է հավաստիացումով, որ «անպայման կհասնենք հաջողության», այդուհանդերձ նրա ուղերձը ռուսական իսթեբլիշմենտի համար թերեւս ավելի շուտ խուճապի, քան հաջողության հարցում վստահության առիթ է:

Ընդ որում, այդ խուճապն անշուշտ առկա էր նաեւ Պուտինի ուղերձից առաջ, ի վերջո երկրի վիճակից այդ իսթեբլիշմենտը ուղերձով չէ, որ պետք է տեղեկանա եւ պատկերացնի: Ու եղած խուճապն անշուշտ բավական նկատելի էր մասնավորապես Հայաստանից, ռուսական որոշ ԶԼՄ-ներով եւ փորձագետների միջոցով Հայաստանի դեմ գրոհի տեսքով՝ «գունավոր հեղափոխության» մասին տագնապով:

Картинки по запросу Պուտին ամենամյա ուղերձ

Միեւնույն ժամանակ, թերեւս ակնկալվում էր, որ Պուտինը պետք է հանգստացնի, զսպի խուճապը, սակայն գործնականում տեղի ունեցավ հակառակը, եւ նա հայտարարում է, որ ժամանակ չկա: Ավելին, նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության, միաժամանակ ասելով, թե իրենց պետք է խաղաղություն:

Սա իհարկե ամենեւին չի նշանակում, թե մոտ ապագայում ՌԴ քաղաքականությունը փոխելու է իր բնույթը եւ հարեւանների հանդեպ լինելու է պակաս ագրեսիվ կամ կացնային: Խնդիրը այդտեղ չէ: Խնդիրը Ռուսաստանի ներսում հասունացող վերափոխումների մասին է, որոնք առայժմ գտնվում են ներքին ուժգին խմորումների փուլում, եւ Պուտինի ուղերձի ներքին կենտրոնացումը պարզապես վկայություն էր, որ դրանք հատում են «կարմիր գիծը», եւ Մոսկվան դրսում այլեւս ի վիճակի չէ ոչնչի, քանի դեռ ներսում չի փոխվել իրավիճակը:

Խոշոր հաշվով, դա էր ձեւակերպում Պուտինը ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավի առաջ, ընդ որում սահմանելով գինը՝ Ռուսաստանի ինքնիշխանության կորուստ: Այլ կերպ ասած, Ռուսաստանի նախագահը հայտարարում էր, որ իր դեմ դուրս եկողը դուրս է գալիս ՌԴ ինքնիշխանության դեմ: Սա նորություն չէ ինքնին, որպես քարոզչական տեխնոլոգիա, բայց հատկանշական է այն, որ այդ ուղերձը հղվում է վերնախավին, որը խուճապի մեջ է եւ հիմա փաստացի դրվում է ընտրության առաջ՝ համակերպվել պուտինյան ծրագրին, կամ պատրաստվել Ռուսաստանի ինքնիշխանության սպառնալիքի կարգավիճակին:

Картинки по запросу Պուտին ամենամյա ուղերձ

Իսկ ամբողջ հարցն այն է, որ այդ վերնախավը, տեսնելով գահավիժումը, չի տեսնում այն, թե ինչ է պլանավորել Պուտինը, ինչպես, եւ ում հաշվին:

Պատահական չէ, որ Հայաստանի հարցում է հիստերիան բավական կոնկրետ, որովհետեւ Հայաստանի հարցում ամեն ինչ շատ տեսանելի է, ու երբ սիմոնյաններն ու կորոտչենկովները, զատուլիններն ու սոլովյովները շեփորում են «գունավոր հեղափոխության» մասին, նրանք դա Պուտինին են ուղղում, չբարձրաձայնվող, սակայն շատ պարզ ընթեռնելի հարցով՝ «ինչպե՞ս, այդ ամենը դու թու՞յլ ես տալիս, դա կատարվում է քո աչքի առա՞ջ»:

Չէ՞ որ ռուսական քաղաքականության ծիրում Հայաստանը նշանային գոտիներից է, Ռուսաստանի կենսաչափական գոտիներից, եւ այստեղ ռուսական քաղաքականությունը ռուսական վերնախավը ընկալել եւ ընկալում է իբրեւ Կրեմլի քաղաքականության «կարդիոգրամա»:

Похожее изображение

Պարզապես դեռ չեն համարձակվում Պուտինին բարձրաձայն մեղադրել կամ կասկածել Հայաստանը «հանձնելու» համար, հույսով, որ Ռուսաստանի ներսում հանձնվողն արդեն՝ հաջորդը, իրենք չեն լինելու: Թեեւ, հանձնումն արդեն տեղի է ունեցել՝ 2017 թվականին, Վաշինգտոնում, ուր ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման էին մեկնել ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարները, եւ որից հետո Վաշինգտոնը հրապարակեց հայտնի «Կրեմլի ցուցակը»՝ որտեղ Պուտինի մտերիմներն էին, բայց իրականում թերեւս նրանք, ում նա դիտարկում է պոտենցիալ հակառակորդ՝ երբ ժամանակը սկսի սեղմել: Փետրվարի 20-ին նա հայտարարեց, որ ժամանակը սեղմում է:

Որքան կտեւի դա, բարդ է ասել, քանի որ ազդեցության գործոնները շատ են ու բազմազան, բայց Պուտինը հայտարարել է մեկնարկը, եւ Հայաստանը պետք է պատրաստվի դիմադրելուն եւ օգտվելուն միաժամանակ:

lragir.am

(Visited 361 times, 1 visits today)