Չորսբոլորն արյուն էր. Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը. Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշի պատմած սարսափելի մանրամասները

«Գործընկերություն հանուն խաղաղության» ՆԱՏՕ-ի ուսումնական ծրագրի ընթացքում ադրբեջանական բանակի սպան հանուն խաղաղության հասնելու սպանում է hայկական բանակի սպային, այն էլ` քնած սպային…

Картинки по запросу ռամիլ սաֆարով գուրգեն

2004թ.-ի փետրվարի 19 վաղ առավոտյան ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարում է hայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանին՝ դեմքին հասցնելով 16 կացնի հարված։ Գուրգեն Մարգարյանի հետ նույն սենյակում բնակվող Քութի Բալաշը հետո պատմել է.

«Երեկոյան ինքը թեյել է, գնացել՝ քնելու, Գուրգենը շարունակել է պարապել, ապա 21:30-ի սահմաններում գնացել է հայաստանցի մեկ այլ սպայի՝ Հայկ Մակուչյանի սենյակը: Թե երբ է վերադարձել, հունգարացին չի զգացել, միայն առավոտյան կողմ զգացել է, որ ինչ-որ մեկը վառել է լույսը:

Похожее изображение

Մտածել է՝ Գուրգենն է, հետո, լսելով խլացված ձայներ, շրջվել է ու տեսել ադրբեջանցուն՝ Ռամիլ Սաֆարովին՝ մեծ կացինը ձեռքին կանգնած Մարգարյանի անկողնու մոտ։ «Այդ ժամանակ ես հասկացա՝ ինչ-որ սարսափելի բան է տեղի ունեցել:

Չորսբոլորն արյուն էր: Ես սկսեցի գոռալ, որ ադրբեջանցին դադարեցնի իր գործը: Նա ասաց, որ ինձ հետ խնդիր չունի և ինձ չի վնասի: Նրա դեմքի արտահայտությունն ուրախ էր, կարծես թե կարևոր գործ էր վերջացրել: Ես շոկի մեջ էի, վազեցի դուրս՝ օգնություն կանչելու, Ռամիլը գնաց ուրիշ ուղղությամբ»,- պատմել է հունգարացին:

Похожее изображение

Սպանությունից անմիջապես հետո ադրբեջանցին գնում է մյուս հայ սպայի սենյակը՝ ցանկանալով նրան նույնպես սպանել: Միջանցքում նա հանդիպել է աղմուկի վրա դուրս եկած ուզբեկ սպային, ադրբեջանցին նրան առաջարկել է միասին գնալ և սպանել երկրորդ հայ սպային:

Ուզբեկը փորձել է հանգստացնել մարդասպանին, բայց նրան չի հաջողվել հանդարտեցնել: Ռամիլն, արյունոտ կացինը ձեռքին, մոտեցել է Մակուչյանի սենյակին, սակայն դուռը փակ է եղել: Չկարողանալով կոտրել դուռը՝ նա սկսել է բարձր ձայնով վանկարկել Մակուչյանի անունը:

Похожее изображение

Կիսաքնած Մակուչյանը մոտեցել է դռանը, որպեսզի բացի դուռը, բայց իր սենյակում ապրող Լիտվայի ներկայացուցիչը, ով երեկոյան փակել էր սենյակի դուռը, երկրորդ անգամ է փրկում հայ սպայի կյանքը։

Հանուն խաղաղության ես զենքս մաքուր եմ պահում միշտ` թշնամուս լավ ճանաչելով…

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/kilkiahayastan/posts/757079504671993?notif_id=1550571940374958¬if_t=close_friend_activity&ref=notif

blognews.am

(Visited 168 times, 1 visits today)