Բելառուսի ղեկավարը իրեն փորձում է պահել «խելոք գառի» նման ու «երկու մոր կաթ ուտել». Լուկաշենկոյի նոր շանտաժը

Բելառուսի նախագահ Լուկաշենկոն Եվրամիության բյուջետային հարցերի եւ մարդկային ռեսուրսների հարցերի հանձնակատար Գյունտեր Էթինգերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Բելառուսը միշտ լինելու է ԵՄ վստահելի գործընկեր, ու Եվրամիությունը կարող է չանհանգստանալ Բելառուսի 1500 կմ մետր սահմանի համար:

Картинки по запросу լուկաշենկո պուտին փաշինյան

Բելառուսի նախագահի այդ հայտարարությունն իհարկե մեկ այլ տեսանկյունից կարող է տեսականում դիտարկվել իբրեւ սպառնալիք, որովհետեւ առաջանում է իհարկե հարց՝ իսկ կարո՞ղ է լինել տարբերակ, որ Եվրամիությունն անհանգստանա այդ սահմանի համար: Եվ ո՞ր դեպքում դա կարող է լինել: Լուկաշենկոն ի՞նքը կսպառնա Եվրամիության արեւելյան այդ սահմանին, թե՞ Ռուսաստանին կտա սպառնալու հենակետ:

Իսկ այդ դեպքում Լուկաշենկոն ինքը չի՞ ունենա անհանգստանալու պատճառ:

Համենայն դեպս, Բելառուսի նախագահի հայտարարությունը, լինելով վստահության եւ հանգստության մասին, այդուհանդերձ թողնում է նաեւ խորքային առումով տարրական շանտաժի տպավորություն: Լուկաշենկոյի դեպքում դա իհարկե անսովոր տպավորություն չէ, սակայն ներկայինն առանձնահատուկ է նրանով, որ Եվրամիության հանձնակատարի հետ այդ մասին եւ այդ տողատակով նա խոսում է փետրվարի 13-15-ը Սոչիում Պուտինի հետ «մարաթոնյան» բանակցությունից հետո:

Картинки по запросу լուկաշենկո պուտին

Դրանից հետո Բելառուսի նախագահը հակասական հայտարարություններ էր արել, մի կողմից խոսելով, որ Բելառուսի «ինքնիշխանությունը» սուրբ է եւ որեւէ կերպ չեն քննարկել միավորվելու հարց՝ ինչի մասին տեւական ժամանակ փորձագետներն են խոսում, մյուս կողմից նա հայտարարում էր, թե Պուտինի հետ հավերժ չեն եւ իրենց հետաքրքրում է, թե ինչ է լինելու միութենական պետության ճակատագիրը իրենցից հետո:

Հատկանշական է, որ ՌԴ նախագահի հետ Սոչիի գրեթե եռօրյա բանակցությունից հետո Լուկաշենկոն «հավատարմության» երդում է տալիս Եվրամիությանը: Նոր չէ, որ Բելառուսի ղեկավարը իրեն փորձում է պահել «խելոք գառի» նման ու «երկու մոր կաթ ուտել»:

Միաժամանակ բացառել պետք չէ, որ այսպես ասած «միավորման» թեման հմտորեն մեջտեղ է բերվել ռուս-բելառուսական բարձր պայմանավորվածությամբ, Եվրամիության մոտ Բելառուսի ու Լուկաշենկոյի գինը բարձրացնելու համար, որպեսզի Եվրոպան մի կողմից հանդուրժի Եվրոպայի «վերջին բռնապետին», ինչպես նրան են որակում, մյուս կողմից շոշափելիորեն աջակցի նրան՝ միայն թե նա չհամաձայնի միավորվել Պուտինի հետ, եւ 1500 կմ սահմանը լինի եվրա-բելառուսական, ոչ թե եվրա-ռուսական սահման:

Похожее изображение

Ռուսաստանը Բելառուսից փորձում է գանձել միլիարդները, որ Մինսկը ստանում է ռուսական նավթի վերավաճառքից՝ ստանալով այն արտոնյալ պայմանով: Մինսկը դիմադրում է, խուսափելով այդ փողի կորստից: Հնարավոր է, որ Մոսկվան նպաստում է Եվրամիությունում Լուկաշենկոյի գնի բարձրացմանը, այդպիսով ստեղծելով իրավիճակ, երբ Եվրամիությունը տնտեսական բոնուսներ կխոստանա Բելառուսին, եթե Լուկաշենկոն դիմադրի Պուտինի քաղաքական նկրտումներին եւ պահի ինքնիշխանությունը:

Այդպիսով կարող է ստացվել, որ Եվրոպան փոխհատուցում է Բելառուսի այն կորուստը, որ նա կրում է` Ռուսաստանին վերադարձնելով նավթից եկած փողը:

Картинки по запросу լուկաշենկո պուտին

Հարցն իհարկե կարող է ունենալ ավելի լայն համատեքստ: Ռուսաստանը գործնականում հրաժարվում է ԵՏՄ դաշնակիցների տնտեսական էֆեկտ ապահովելուց, պարզ անկարողության պատճառով: Առավել եւս, որ դաշնակիցներն էլ կարծես թե դնում են միասնական էներգետիկ շուկայի հարցը, որպես ԵՏՄ փաստացի միակ շահեկան հեռանկար: Օրինակ, Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտարարում է, որ, եթե չկա այդ միասնական շուկան, ապա առաջանում է ԵՏՄ որպես տնտեսական միասնական տարածություն արդյունավետության հարցը:

Նույն խնդիրը Բելառուսն է դնում: Ըստ երեւույթին, չունենալով տալու ոչինչ, եւ միաժամանակ չուզենալով էժան, հավասար պայմանով տալ միակ ունեցածը՝ էներգառեսուրս, Մոսկվան ԵՏՄ անդամներին տալիս է այլ ուղղությամբ տնտեսական էֆեկտ փնտրելու «ազատություն»: Այդ իմաստով հատկանշական է, որ օրերս ՌԴ ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ԿՊ-ի հետ զրույցում ասել էր, թե վստահում են ԵՄ ԱլԳ անդամ Բելառուսին ու Հայաստանին եւ հասկանում, որ նրանց համար կարեւոր է ԵՄ հետ գործակցելը՝ տնտեսական զարգացման խնդիրներ լուծելու համար:

lragir.am

(Visited 80 times, 1 visits today)