Սովետական Միությունը հանեք գլխներիցդ, մարիխուանան թմրամիջոց չի, այն օգտագործողները թմրամոլ ու հանցագործ չեն

Հանրային հեռուստաընկերության հաղորդավար Արման Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է երեկ մամուլում տարածված այն տեղեկություններին, որ իրեն բերման են ենթարկել՝ թմրանյութ օգտագործելու և պահելու կասկածանքով:

Картинки по запросу Արման Մարգարյան

Հաղորդավարն իր եթերը վերնագրել էր «Սեր բոլորին»:

Նա նախ իր վրդովմունքը հայտնեց այն կայքերին, ովքեր խոսուն վերնագրերով ու ներարկիչներով լուսանկարներով տարածեցին սկզբնաղբյուր կայքի այն նյութը, որ իրեն բերման են ենթարկել:

Картинки по запросу Արման Մարգարյան

«Սովետական Միությունը հանեք գլխներիցդ, մարիխուանան թմրամիջոց չի, այն օգտագործողները թմրամոլ ու հանցագործ չեն:

Հավատացեʹք, ալկոհոլ օգտագործողները շատ ավելի վտանգավոր են հասարակության համար, իրենց ընտանիքների համար, իրենք իրենց համար, քան այն մարդիկ, ովքեր ծխում են մարիխուանա, ժպտում են ու միշտ բարի են: Սիրում եմ բոլորիդ, լավ եղեք»:

(Visited 82 times, 1 visits today)