Նոր թեկնածու եւ հին հաշիվներ. Անսպասելի պայքար Արցախում

Արցախի ժողովրդական կուսակցությունը, որ ներկայացված է խորհրդարանում եւ որը գլխավորում է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, հայտարարել է 2020 թվականին խորհրդարանի եւ նախագահի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին: Կուսակցությունը նախագահի թեկնածու կառաջադրի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանին:

Картинки по запросу արցախի նախագահական

Ղուլյանը փաստորեն Արցախի մինչ այժմ իշխող համակարգը ներկայացնող չորրորդ թեկնածուն է, որ հայտարարում է 2020 թվականի նախագահի ընտրությանը մասնակցելու մտադրության մասին:

Մինչ այդ դրա մասին հայտարարել են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, որը խորհրդարանի Ազատ Հայրենիք մեծամասնության առաջնորդն է, Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Այժմ էլ դրա մասին է հայտարարում Աշոտ Ղուլյանը:

Похожее изображение

Արցախի նախագահի 2020 թվականի ընտրությանը կլինի թեկնածուների այդ քառյա՞կը, թե՞ կլինեն նոր առաջադրումներ, եւ ովքե՞ր կլինեն նորերը: Իհարկե դեռ բաց է հարցը, թե արդյոք կգրանցվի Սամվել Բաբայանը, քանի որ նա չունի Արցախում վերջին տասը տարվա մշտական բնակության ցենզ, բայց փորձելու է օգտվել ստորագրահավաքի որոշակի տոկոսայնության հնարավորությունից եւ հարցադրում է արել, թե արդյոք Արցախի իշխանությունը չի խանգարի իրեն: Արցախի նախագահի մամուլի խոսնակն էլ հայտարարել էր, թե ամեն ինչ որոշում է օրենքը:

Բայց, նախագահի ընտրության շուրջ պատկերն արդեն իսկ հետաքրքիր է, եթե նույնիսկ դիտարկում ենք այն, որ հնարավոր բոլոր թեկնածուներն առայժմ ներկայացնում են նախորդ քառորդ դարի ընթացքում Արցախում գոյություն ունեցած իշխող համակարգի տարբեր թեւերը, որոնք տարբեր ժամանակահատվածներում եղել են նաեւ նույն թեւում, եւ ամբողջը միասին իհարկե ունեցել է Հայաստանի նախկինում իշխած համակարգի կնիքը:

Արդյոք այդ մեխանիզմը գործում է նաեւ այժմ, եւ Հայաստանի իշխող նախկին համակարգը, օգտագործելով իր ազդեցությունն Արցախի իշխանության թեւերի վրա, փորձում է Հայաստանում կորցրած իշխանությունը վերականգնել Արցախում:

Картинки по запросу արցախի նախագահական

Միաժամանակ, անգամ նախկին իշխող համակարգի շրջանակում Արցախի իշխանության հարցը բաժանարար լուրջ գծեր առաջացրել էր դեռեւս 2015 թվականից, երբ խորհրդարանի ընտրությունից մի քանի շաբաթ անց էլ շարունակվում էին ներիշխանական բուռն քննարկումները խորհրդարանի տեղերը բաժանելու շուրջ: Դրա համար Արցախ էին մեկնել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու այդ ժամանակ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հատուկ հանձնարարությունների դեսպան, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը:

2015-ի մայիսից էլ Արցախում շրջանառվեց խոսակցություն, որ Հայաստանի օրինակով կլինի անցում խորհրդարանական կառավարման մոդելի: Մեկ տարի անց եղավ ապրիլյան քառօրյան, որից հետո Արցախը անցավ ուժեղ նախագահական կառավարման մոդելի, եւ այդ լիարժեք անցումը տեղի է ունենալու հենց 2020 թվականի նախագահի ընտրությունից հետո:

Մինչ այդ էլ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որն իր ուրույն ազդեցությունն ունեցավ արցախյան քաղաքական դաշտում: Այնտեղ եղավ իշխանության մեջ վերադասավորումների մի քանի փուլ: Օրերս էլ նույն տրամաբանության շրջանակում նախագահ Բակո Սահակյանի հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակվեց Կամո Աղաջանյանը՝ ոստիկանապետը, որը դեռեւս 2018-ի ամռանն էր պաշտոնանկ արվել հանրային բողոքի արդյունքում:

Похожее изображение

Ինչու՞ է Բակո Սահակյանը նրան վերադարձնում խաղի պաշտոնական շրջանակ:

Համենայն դեպս, արդեն իսկ պարզ է, որ խաղը լինելու է բավական դինամիկ, իսկ մրցակցությունը՝ բուռն: Ամբողջ հարցն այն է, թե ինչի համար, կամ հանուն ինչի՝ իշխանությա՞ն, թե՞ որեւէ գաղափարի կամ ռազմավարության, որի հնարավորությունը բացվել է Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո:

Այդ իմաստով իհարկե ողջունելի է այն ուրվագծվող մրցակցությունը, որ կարող է Արցախի հասարակական-քաղաքական կյանքը բերել նոր մակարդակի, բարձրացնելով այդ կյանքում ստեղծագործական ներուժի էֆեկտիվությունը: Հարցն այն է, թե որն է շարժառիթային խորքային հենքը:

Վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ հեղափոխական քայլեր է անում նաեւ Արցախի հարցում: Դրանց առանցքային ուղղություններից մեկը Արցախի սուբյեկտության խնդրի շեշտադրումն է, եւ այդ իմաստով, կարելի է ենթադրել, որ նախագահի 2020 թվականի ընտրությանը «աստղային» թեկնածուների բազմությունը պայմանավորված է նրանով, որ առաջին անգամ լինելու է ոչ թե Երեւանից կանխորոշված ընտրություն, այլ ընտրություն, որ իրապես եւ ամբողջապես կատարելու է արցախցին:

Картинки по запросу արցախի նախագահական

Մյուս կողմից, Երեւանից սուբյեկտության հստակ ազդակ ստացած ացախցին առայժմ փաստորեն ընտրելու է մարդկանց շրջանակից, որոնք գործնականում այս կամ այն կերպ պատասխանատու են եղել նախորդ քառորդ դարում Արցախի սուբյեկտությունը չեզոքացնելու քաղաքականության համար:

Մասնակցելով այդ քաղաքականությանը, նրանք այժմ պայքարելու են Արցախի սուբյեկտությա՞ն համար: Կամ ինչի՞ համար է նրանց պետք այդ սուբյեկտությունը: Պետք է իբրեւ իշխանությա՞ն լինելու նոր ձեւ, ինչպես հին ձեւում պետք էր սուբյեկտությունից հրաժարված լինելը, թե՞ պետք է իսկապես քաղաքական նոր պատկերացումներ, ռազմավարություն եւ գաղափարներ իրացնելու համար: Որո՞նք են դրանք:

Թե՞ այդուհանդերձ արցախցու ընտրության հնարավորությունն այս քառյակով դեռեւս լիարժեք չէ: Կա՞ն նոր առաջարկներ:

lragir.am

(Visited 79 times, 1 visits today)