Մենք մենակ ենք՝ ես ու դու, Ես էլ դու եմ՝ ես չըկամ….henq.am

Մենք մենակ ենք՝ ես ու դու
Ես էլ դու եմ՝ ես չըկամ
Վահան Տերյան«Երկու ուրվական»

ՀՀԿ-ում գնալով ոնց որ ոչ ոք չի մնում, ոնց որ գնալով լուսանկարի մեջ պատկերված էս էրկու «անմահ» հոգինեն մնում…

Ամենացավալի կորուստը ՀՀԿ-ի համար աշխարհի ռեկորդակրի՝ Սամվել Ֆարմանյանի դուրս գալնէր կուսակցությունից:
Ինքը ՀՀԿ-ից ելավ ու մտավ Գիննեսի գիրք՝
«Աշխարհում ու բոլոր ժամանակներումամենաշատ կուսակցություններ փոխածը» կատեգորիայում:
Արփինեինն ուրիշ էր: Ինքը զզված գնաց: Բա, իհարկե, «Շարմազն» ու «Մազատյացն»
 էնքան զահլա տարան, էդ խեղճ աղջիկը զզվեց ու գնաց:

Իրանք զահլա էին տանում, քիչ է, դեռ իրեն էլ զոռում, թե՝ «Դու է՜լ զահլատար»: Արդյունքում՝ էդ «ՎինտիկՇպունտիկից» էս խեղճ «Կնոպըչկայի» սեփակա՛ն զահլեն գնաց, ու թքեց-գնաց:

Այ Վիգեն Սարգսյանի՜ գնալը ինկոգնիտո ստացվեց.
ինքն իբր մնաց, բայց վայ թե ավելի՛ թափով ուավելի՛ հեռու գնաց, քան մյուս գնացածները:

Ընդսմին՝ ըտեղ իրան ուղարկեցի՛ն, դրա համա՛րգնաց:
Ուղարկեցին, բայց կոնկրե՜տ տեղն ուկոորդինատները ցօրս չասացին: Առանց«նավիգացիայի» ղրկեցին-գնաց: Հա՜, իրա գնացածտեղն առեղծված մնաց անգամ… ի՛ր համար:

Ոչ մեկից արդեն՝ ո՛չ լուր, ո՛չ «խաբրիկ»…
Գալուստիցս ևս, ավա՜ղ, լուր չկա: Ազգը կարոտմնաց Գալուստի կազմած «բարդ» նախադասության:
Բայց ես ջոկել եմ՝ Գալուստն ո՛ւր գնաց:

Գիտե՞ք ո՛ւր գնաց:
Չե՜ք պատկերացնի՝ «Իմ քա՛յլ»: Գնա՜ց ու շատ զգո՜ւյշ ծպտվեց էսօրվա մեր Տրանսպորտի նախարարիպատկերի ներքո:
Վա՜հ, չե՞ք նկատել: Հենց էդ տղեն խոսում է, եթե ուշադիր լինեք, ձեր առջև հառնած Գալուստին կտեսնեք:

Ինչի՜ մասին է խոսքը. ՀՀԿ-ից անգամ… Սերժը գնաց:
Հա՛, բա ո՞նց, գնա՜ց:
Ուր գնա՞ց:
Գնաց՝ էդ գնացածներից մնացած «գաղտնինյութերը» «պապկի» մեջ կարի ու մի հատ նոր «The X-files» սերիալի սցենար գրի:
Բա ո՞նց չգրի:

Ինքը չի՜ կարա ախր չգրի. իրա սածիլած էդքանօլիգարխից իրա բոստանում մի հատ չմնաց:
Միանգամից նե՜նց թունդ ժխտեցին մինչև էդ հպարտորեն իրենց «կրած» ՀՀԿգաղափարախոսությունը, որ հասան նրան, որ էնօրն ինքը Սամոյի նման շշկռվեց, ուզեց մտնի
«Երևան-Սիթի»՝ էրկու հատ «Հրազդան» առնի, «ֆեյսկանտրոլ» չանցավ, դրին-լարեցին, մնացառանց հացի:
Դե հիմա ինքը նե՜նց սցենար կգրի, որ իրա՛նցիսկական «ֆեյսերը» ցույց տա աշխարհին:

Շուշա՜նը գնաց: Շուշանն էն գլխի՜ց, հլա բան չեղած, չտեսի պես «Դուխով» մայկեն հագավ,
իրանց էդքա՜ն տված «մայկեքն» ուրացավ ու թողեց-գնաց:

Ընչի մենակ Շուշանն է՞ր. ինչքա՜ն ծաղիկ կար, ինչքա՜ն անտերուդուրս բույս՝ սաղ իրանց սածիլա՜ծ, ջերմոցում պահա՜ծ, տնավորցրա՜ծ.
մի հա՛տ չմնաց: Ո՛չ «գլադիոլուս» Հերմինե մնաց, ո՛չ «նարգի՛զ» չէ,
«նարցի՜ս» Կարեն Կարապետյան, ո՛չ «ռամաշկա» Շմայս, ո՛չ «խատուտիկ» Բաբլոյան, ոչ «անթառամ» Խոսրով:
Սա՜ղ թառամեցին, սա՜ղ չորացան ու հերբարիում դարձան…

«Հա՜յ ա՜շխարհով է ստեղծել աշխարհը՞», -էս առթիվ կհառաչեր-կասեր հնձվոր Զավենը, ու Զավենինկշարունակեր հնձվորներից մեկը.
«Ա՜շխարհը պտը՜տվում է», (չասեմ, թե) «ի՜նչն է դեմ տալիս»
(որչմտածեն թե էդ չասածս իրե՛նց է դեմ տալիս, թեպետ էս վիճակն ընկնելուց
հետո բա էլ ո՞ւմ պտի դեմ տար, եթե ոչ իրենց. էսքանից հետո դեմ տալու էլ ի՞նչ համապատասխան թեկնածու կար ուրիշ):

Գևորգ ՍՏԵՓԱՆՅԱՆ

henq.am

(Visited 73 times, 1 visits today)