Ճնշումները Հայաստանի վրա ուժեղանալու են, սպասեք…

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Գնալով հասկանում եմ, որ Լուկաշենկոն շատ երկրների ողբերգության ակունքն է իր չափով, ոչ ամբողջությամբ, իհարկե:

Եթե նրա տակ կեղտ չլիներ, 2011-ին շանտաժով առաջինը չէին միացնի Մաքսային միությանը, իսկ հետո էլ Հայաստանին՝ եռյակի ստեղծած ԵՏՄ-ին, հընթնացս էլ Ուկրաինան այս չափերով չէր տուժի…

Իհարկե, դրան լրացրեց բոլոր նշված երկրների իշխանությունների ոչ լգիտիմությունը՝ Սերժ Սարգսյան, Վիկտոր Յանուկովիչ…

Հիմա էլ շուկա բացել է սեփական երկրի ինքնիշխանության վրա՝ թե ես պատրաստ եմ Ռուսաստանի հետ միասնական պետությանը, պետք է ժողովուրդը որոշի:

Ժողովրդավարիս տեսեք, չգիտի ընտրությունն ինչ է, պարզվում է՝ ժողովրդի կարծիքով է շարժվում: Ու սարսափելին նա է, որ ոչ միայն Բելառուսի վրա աշխատելու դաշտ է բացում, այլ նաև Հայաստանի ու մյուսների….

Ճնշումները Հայաստանի վրա ուժեղանալու են, սպասեք… Ու բացառված չէ, որ անցած օրերի հիստերիան ու նյարդային գրոհները հենց այս ամենի դրսևորումները լինեն»:

(Visited 57 times, 1 visits today)