«Հո դու մլիցա՞ չես, ա՛յ տղա». Ակունքում ընտրությունները թեժ են (տեսանյութ). shabat.am

Քիչ առաջ 21/09 տեղամասում միջադեպ եղավ համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Սիմոնյանի վստահված անձ Էրիկ Սիմոնյանի և թեկնածու Նորայր Հայրապետյանի միջև։

Վերջինս կնոջն ուղեկցում էր ընտրատեղամաս։ Այս ընթացքում Էրիկ Սիմոնյանը, որը նույնիսկ չէր գրանցվել, թեկնածուին դուրս հրավիրեց։ Թեկնածուն նշեց, որ կնոջն է ուղեկցում։

Թեկնածուն նաև վստահված անձին հարց ուղղեց` գրանցվա՞ծ է նա արդյոք, ինչին բացասական պատասխան ստացավ.

«Չէ։ Միլիցա՞ ես»։ Եվ բանավեճ սկսվեց։ Ի դեպ, Էրիկ Սիմոնյանի եղբայրը Վարդենիսի փոխոստիկնապետն է։

Տեսանյութը՝ Armlur.am-ի

shabat.am

(Visited 36 times, 1 visits today)