Վարչապետը շատ հանգիստ է, քանի որ գրպանում ունի խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը. Նա տիրապետում է իրավիճակին, մնում է տեսնենք ինչպես կլուծի

Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

Похожее изображение

Պարոն Շիրինյան, Ազգային ժողովում բուռն քննարկումներից հետո ընդունվեց կառավարության ծրագիրը։ Հնչեցին սուր ելույթներ, փոխադարձ վիրավորանքներ։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը կառավարության ծրագրի քննարկումների վերաբերյալ։

Ստեղծված իրավիճակը հետևանք է ընտրության բացակայության։ «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստանը» տեսակի, արժեհամակարգի իմաստով նույնն են, երկուսն էլ լիբերալ են։ «Լուսավոր Հայաստանն» ուզի-չուզի պետք է հակադրվի, քանի որ ընդդիմություն է։ «Լուսավոր Հայաստանը» կամ պետք է ընդհանրապես չլինի, կամ եթե լինում է, նույն արժեհամակարգի կրողն է, հետևաբար իր քննադատությունն անձնականի է վերածվում, գաղափարական դաշտում չի կարող քննադատել։

Մյուս կողմից, վարչապետը շատ հանգիստ է, քանի որ գրպանում ունի խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը։ Իրենք գիտեն, որ քննադատությունն իրենց համար ոչ մի նշանակություն չունի։ Ընդհանրապես, խորհրդարանական երկրներում ընդդիմությունը ոչ թե նրա համար է, որ խոսքով հակադրվում է, այլ քվեարկության ժամանակ քվե չի տալիս, կամ դրա դիմաց զիջում է պահանջում։ Այդ տարբերակը Հայաստանի խորհրդարանում չի գործում։

Похожее изображение

Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, նրանք, որքան հասկանում եմ, նյարդային վիճակում են, որովհետև իրականացվող բարեփոխումները մենաշնորհների դեմ են, իրենք մենաշնորհը կորցնելու հեռանկարի առջև են։ Հիմա Ծառուկյանը փորձում է տնտեսական օլիգարխից վերածվել քաղաքական օլիգարխի, բայց Հայաստանը չի կարող զարգանալ առանց օլիգարխիայի ոչնչացման, դա բացառվում է։

Ինչ վերաբերում է կառավարության ծրագրին, ապա այս հեղհեղուկ իրավիճակում, որ պահանջում են գրել կոնկրետ թվեր, դրանում մի քիչ սպեկուլյատիվ դատողություն կա։ Կանխատեսման երկու տեսակ կա՝ որոնողական և նորմատիվային։ Խորհրդային տնտեսությունը կառուցվում էր նորմատիվային կանխատեսման վրա։ Հայաստանում առկա համակարգը բոլոր դեպքերում մասնավոր սեփականության վրա հիմնված հասարակություն է, վերահսկող թվեր չի կարող ունենալ մեծ հաշվով։

Տնտեսությունն ունի զարգացման միտում, և կառավարությունը կարողացավ անկորուստ անցնել հեղափոխական փուլը։ Իսկ քվեարկության հետ կապված խնդիր չունեն, քվեարկեցին, գնաց, ու միշտ այդպես է լինելու։ Այս պայմաններում մեծամասնությունը ուզի՝ ականջալուր կլինի ընդդիմությանը, չի ուզի՝ ականջալուր չի լինեի։ Վարչապետը շատ է կրկնում, որ լեգիտիմության բարձր աստիճան ունի, հավանաբար տեղյակ չի ժողովրդի մեջ հասունացող դժգոհության մասին։ Վտանգն այն է, որ դա շատ արագ կարող է վերածվել կորստի, ինչպես դա եղավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, ինչը ես չեմ ցանկանա։ Այդ դեպքում երկիրը կդառնա անկառավարելի։

Картинки по запросу շիրինյան

Եթե Նիկոլ Փաշինյանն իր կառավարման ընթացքում արդյունաբերության ոլորտում լուրջ տեղաշարժ է անելու, ինչպես ասում է, դա շատ լավ է։ Բայց դա պետք է կոնկրետ լինի, թե ինչ բազայի հիման վրա է արվում։ Դա պետք է արվի տեղական հումքի բազայի վրա։ Պետք է նաև զարկ տրվի նանոտեխնոլոգիաներին։ Իսկ որ ասում են՝ կարող ես Հայաստանում նստած աշխատել ՏՏ ոլորտում, ասենք ամերիկյան ֆիրմաների համար, իհարկե կարող ես, բայց դա շատ քիչ թվով տեղեր է ապահովում։ Դա առաջացնում է հասարակությունից խզում, որովհետև այդ ֆիրմաներում աշխատողները ստանում են, ասենք, 10 հազար դոլար։

Դա սրելու է սոցիալական անարդարությունը։ Վերջին հաշվով, գլխամասային ձեռնարկությունները որ աշխատում են, դրանց կենտրոնը Հայաստանում չէ։ Դա նշանակում է, որ դրանք ռազմավարական իմաստով Հայաստանին ոչինչ չեն տալիս։ Դրա համար պետք է շեշտը դրվի ոչ մետաղական հանքարդյունաբերության զարգացման վրա՝ վերջնական ցիկլով։ Խոսքը ժամանակակից արդյունաբերության մասին է, ոչ թե խորհրդային։ Հումքի արտահանումը պետք է իսպառ կասեցվի, հումքից ապրանք պետք է ստանալ հենց Հայաստանում, վերջնական ցիկլը պետք է աշխատի։ Իսկ հասարակությունը դա լավ չի հասկանում։ Ամեն ինչ քննարկում են՝ ընտանիքը պետք է բարելավվի, դպրոցի վիճակ պետք է լավանա, բայց այդ մարդիկ կարո՞ղ են բացատրել, թե որտեղից փողը դրա համար։

Картинки по запросу շիրինյան

Ամեն դեպքում, ծրագիրը չարժանացավ ընդդիմության հավանությանը։ Ընդդիմությունը չի՞ կարողանում ազդել խորհրդարանական մեծամասնության վրա։

Օրենքը իրենց կողմն է, իրենք ունեն որակյալ մեծամասնություն, և մյուսների քվեարկությունն արժեք չունի։ Ժողովուրդը նրանց մանդատ է տվել ու եթե անգամ այսօր դժգոհում է, դա պոստֆակտում է։ Նրանք օգտվում են իրենց ստացած իրավունքից։ Ոչ մի խնդիր այստեղ չկա, ի՞նչ ընդդիմություն, ընդդիմությունը Ծառուկյա՞նն է։ Մարուքյանը փորձում է լինել ընդդիմություն, բայց նրանց դեպքում խնդիրը արժեքային միանմանությունն է իշխանության հետ։ Նրանց տարբերությունները անձանց անհատականությունների մեջ է։ Իսկ իրական իմաստով «Լուսավոր Հայաստանը» չի կարող լինել ընդդիմություն։

Արդյոք նկատելի՞ չէր անհանդուրժողականության դրսևորում իշխող մեծամասնության և վարչապետի կողմից։

Դե գիտեն, որ իրենք բացարձակ մեծամասնություն ունեն, դրա համար կարող են լուրջ չընդունել քննադատությունը։ Դա արդեն դաստիարակության հարց է՝ կարող են լինել համեստ, կարող են չլինել։ Ընդդիմությունն էլ քննադատական ելույթներ է ունենում, վարչապետն էլ դրեց ջախջախեց, որովհետև վստահ է, որ խորհրդարանում ունի անհրաժեշտ ձայներ, դեռ մի բան էլ ավելի։ Կարող ենք ասել, որ այս կամ այն անձը լավ մարդ չի, բայց քաղաքականության մեջ դա նշանակություն չունի։ Մեծամասնություն ունեցողը որոշում է կայացնում։

Похожее изображение

Այդուհանդերձ, այն բացթողումները, որոնք մատնանշում էր ընդդիմությունը, հիմնավո՞ր չէին։

Հիմնական իմաստով հիմնավոր չէին, որովհետև նրանք թվեր են ուզում, իսկ Խորհրդային Միության ժամանակների նորմատիվային կանխատեսման թվերը չէին կարող լինել և չեն լինելու։ Ես դա վաղուց եմ ասել։ Այլ բան, եթե վարչապետին հաջողվի տնտեսական զարգացման ռելսերը փոխի դեպի արդյունաբերություն, ինքը փայլուն հաղթանակ կտանի։ Հիմա դա կլինի, թե ոչ, ես չեմ կարող ասել, բայց նրա ելույթը դրա մասին էր։ Հաջորդ հարցը կա՝ իսկ Հայաստանում վիճակագրությանն ով է տիրապետում։ ՀՀԿ-ն այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ ոչինչ հայտնի չէ։ Եթե ասում են՝ 40 տոկոսը ստվերում է, բա 60 տոկոսով կառավարո՞ւմ են երկիրը։ Հետևապես այս վիճակագրությունը, նաև թվերը այլևս աշխատել չեն կարող։ Եթե դուք 60 տոկոսի վրա եք թվերը կառուցում, դուք կարող եք նաև վնաս տալ, որովհետև եթե ինքը իսկապես բարեփոխիչ կառավարություն է, նա ամեն ինչ կանի, որ այդ թվերը պարզեցնի։  Վարչապետը հեղափոխական կամք է դրսևորել, նա տիրապետում է իրավիճակին, մնում է տեսնենք ինչպես կլուծի։ Բայց սա խորհրդարանական հանրապետության ժամանակ վտանգավոր է։

Ի՞նչ նկատի ունեք՝ վտանգավոր ասելով։

Ինքը կարող է միշտ հաղթանակ տանել խորհրդարանում՝ կորցնելով դրսում ժողովրդին, իսկ դա շատ վտանգավոր է։

lragir.am

(Visited 90 times, 1 visits today)