Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան. Ովքե՞ր են «լուրջ աշխատանք» տանում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է  «Լուրջ աշխատանքներ են տարվում, եւ ապրիլին արդեն Վանո Սիրադեղյանը կվերադառնա Հայաստան»,- ասաց մեր աղբյուրը: Ովքե՞ր են «լուրջ աշխատանք» տանում։

Картинки по запросу վանո սիրադեղյան

«Իր փաստաբանները, անունները տալ չեմ կարող, նրանց ընտրել է անձամբ ինքը` Վանոն, եւ հիմնավորումները պատրաստելուց հետո, մինչեւ ապրիլ, գուցեեւ մայիս, Վանոն վերջապես վտարանդիությունից կվերադառնա»:

Ի՞նչ հիմքերով, իսկ գուցե դա ընդամենը Ձեր եւ նրա մերձավորների ցանկությո՞ւնն է։

Картинки по запросу վանո սիրադեղյան

«Վաղեմության ժամկետը լրացել է»: Պնդում կար, որ փախուստի հիմքով այդ դրույթը չի կարող աշխատել։ «Չկա նման բան. փաստաբանները նաեւ այդ հիմնավորումների վրա են աշխատում»:

Հիշենք` Վանոյի «Վիրտուալ Հայաստան» հոդվածաշարը, որը բում էր առաջացրել երկուհազարականներին, տպագրվում էր հենց Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Հայկական ժամանակ»-ում.

Похожее изображение

Վանոյի վերադարձի առաջին դիմավորողներից մեկը հենց Նիկոլն էր, եւ իր վերջին բացառիկ հարցազրույցը տարիներ առաջ նույնպես տպագրվել էր «Հայկական ժամանակ»-ում:

Ըստ որոշ աղբյուրների` բազում բացահայտումներ անող այդ հոդվածների մասով նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին զգուշացրել էր ՀՀՇ-ին ու նրա լիդերին, որ պետք է դրանք դադարեցնել, այլապես «հակաքայլեր կձեռնարկվեն»:

hraparak.am

(Visited 66 times, 1 visits today)