ՈՒՇԱԳՐԱՎ. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են ԱԱԾ

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն, այս մասին գրում է «Փաստինֆո»-ն՝ հավելելով, որ, ըստ մամուլի հրապարակումների, 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն: Խոսքը գնում է հարյուրավոր միլիոն դոլարի հասնող կարողության մասին:

Похожее изображение

«Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երևան: ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է»,- նշում է լրատվամիջոցը:

Հիշեցնենք՝ MAMUL.am-ն իր նախորդ հրապարակումներում անդրադարձել էր հանրային վայրերում ու համացանցում ակտիվորեն քննարկվող հարցին, թե ո՞ւր են նախկին իշխանությունների հենարանը հանդիսացող, քրեական միջադեպերով մշտապես աչքի ընկած, կոռուպցիոն շղթաների մեջ ներքաշված անձինք:

Картинки по запросу Գագիկ Խաչատրյան

Հասարակության բավականին լայն շերտեր, որոնք շարունակաբար պաշտպանել, ակտիվորեն մասնակցել են հեղափոխական շարժմանը, սկսել էին հրապարակային քննարկումներում հաճախակի հնչեցնել Լիսկայի, Թոխմախի Մհերի, Տարոնի, Շմայսի, Սերժի, Սաշիկի, Չոռնի Գագոյի, Տամոժնի Գագոյի և ուրիշների անունները՝ նշելով, որ ներկայիս իշխանության կողմից որևէ քայլ չի կատարվում նրանց պատասխանատվության ենթարկելու համար:

mamul.am

(Visited 46 times, 1 visits today)