Մեր շատ սիրելի վարչապետ, մեր եղբայր, մահվան այս կենդանի գերեզմանում մի կերպ ենք քարշ տալիս երկրին ոչ պիտանի մեր գոյությունը. բաց նամակ վարչապետին ցմահ դատապարտյալից

Հարգալից ողջույններս Ձեզ, մեծարգո վարչապետ պարոն Փաշինյան: ՈՒզում եմ անդրադառնալ և կրկին Ձեր ուշադրությունը բևեռել ցմահ դատապարտյալների խնդիրներին:

Картинки по запросу ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

Իմ կողմից բարձրացված խնդիրը ունի երեք լուծում` քրեական գործերի պատշաճ վերանայում, պայմանական վաղաժամկետ ազատվելու իրավական նորմի կիրառում, և Ձեր կողմից ներման արժանանալու հնարավորություն: Մեծարգո պարոն վարչապետ, այդ բոլոր խնդիրներն էլ Դուք կարող եք լուծել, քանի որ ունեք համարձակություն և մեզ Աստծո փոխարեն երկրորդ անգամ Կյանք պարգևելու բարի կամք ու ազնվություն:

Նոր Հայաստանում արդարադատություն և անվերապահ արդարություն հաստատելու համար, պետք է համակողմանի և արագ անդրադառնաք ցմահ դատապարտյալների ազատ արձակման խնդրի լուծմանը` ցուցաբերելով նաև զուտ անհատական մոտեցում, հատկապես ներման խնդրագրով Ձեզ դիմած դատապարտյալների նկատմամբ:

Картинки по запросу ցմահ դատապարտյալ Ստեփան Գրիգորյան

Մեր շատ սիրելի վարչապետ, մեր եղբայր, մահվան այս կենդանի գերեզմանում մի կերպ ենք քարշ տալիս երկրին ոչ պիտանի մեր գոյությունը, երազանք ունենալով, որ մի օր մեր առջև էլ Աստծո և Ձեր կամքով կբացվեն այս մահաբեր դժոխքի դռները:

Ովքեր , որ արդեն 20 և ավել տարիներ պատիժ են կրում այս դժոխքում, ունեն դրական և օրինակելի բնութագրեր, պետք է ժամ առաջ դուրս գան այստեղից: Հուսահատվում ենք, բայց հավատում ենք Ձեր արդարամտությանն ու գթասրտությանը:

Հարգանքով` ցմահ դատապարտյալ

Ստեփան Գրիգորյան

hraparak.am

(Visited 50 times, 1 visits today)