Մեզ մոտ միշտ պակասել է պաշտոնյայի մեջ մարդ տեսնելը, տարիներ շարունակ միայն աթոռ ենք տեսել

Իրավիճակ է փոխվել: Բայց դեռ երկմտանքի և տարակուսանքի մեջ եմ, և դա բնական է, բայց շատ ավելի մեջս վստահություն կա, որ կիրագործվեն այն ծրագրերը, որ մտադրվել են: Այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց դերասանուհի Լալա Մնացականյանը՝ ընթացող գործընթացներից առանձնացնելով այն, որ կաշառակերությունը զգալիորեն նվազել է և առողջապահության ոլորտում նկատելի է առաջընթաց:

Картинки по запросу Լալա Մնացականյան

«Մեզ մոտ միշտ պակասել է պաշտոնյայի մեջ մարդ տեսնելը, տարիներ շարունակ միայն աթոռ ենք տեսել»,- նշեց Լ. Մնացականյանը:

Անդրադառնալով հակածխախոտային քարոզչությանը՝ դերասանուհին նշեց, որ չպետք է շատ կտրուկ սահմաններ դնել, պետք է լինեն վայրեր, որտեղ մարդը կարողանա ծխել, չէ՞ որ ծխել սիրող մարդիկ էլ իրենց իրավունքն ունեն:

Картинки по запросу Լալա Մնացականյան

Լ. Մնացականյանի խոսքով՝ պետք չէ այդքան սուր դնել հարցը, որ ոչ մի սրճարան ծխախոտ չվաճառի. «Նարգիլեի համար էլ հատուկ տեղեր թող լինեն, մարդիկ գնան իրենց հաճույքը վայելեն: Ծայրահեղության մեջ ընկնելը, չեմ կարծում, որ լավ բանի կբերի»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԱԺ-ում վարչապետն ընդգծեց, որ տնտեսական հեղափոխությունը կհաջողի, եթե արժեքային փոփոխություններ լինեն, և հանրության վարքագիծը փոխվի, Լ. Մնացականյանը նկատեց, որ մարդը չի կարող շատ արագ փոխվել. «Չէ՞ որ մեզ դաստիարակել են այլ արժեքային համակարգում, մենք չունենք հասարակ փոխհարաբերության կուլտուրա, հանդուրժողականություն: Այո՛, մինչև տնտեսական հեղափոխություն անելը, այնքան երկար ճանապարհ ունենք ինքներս մեզ վերափոխելու: Դա պետք է սկսել նոր սերնդից»:

Դերասանուհու դիտարկմամբ՝ հենց որ մարդու արժեհամակարգը փոխվում է, նրա սոցիալական կյանքն էլ է փոխվում. «Չես կարող մարդու սոցիալական կյանքը փոխելով՝ փոխվել նրա արժեհամակարգը»:

Լ. Մնացականյանի խոսքով՝ շատ դժվար է տնտեսական հեղափոխություն անել «հոգեպես հաշմանդամ»՝ աշխատելու ցանկություն չունեցող, միայն նպաստի ակնկալիք ունեցող և խղճահարություն հայցող, բացի իրենից՝ բոլորին մեղադրող մարդկանց հետ: Հենց որ մարդը փորձում է գտնել, թե որտեղ է իր սխալը, քայլ է անում»:

Մանրամասն՝ տեսանյութում:

1in.am

(Visited 160 times, 1 visits today)