Ապրիլյան պատերազմում մենք Ալիևի թունավոր «ատամները» այնպես ենք քաշել, որ սրանք տարբերակ չունեն

Ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում հրապարակվել է Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինի հեղինակած արցախյան հակամարտության թեմայով «Լեռնային Ղարաբաղ՝ Անդրկովկասի վառոդե տակառ» վերտառությամբ ծավալուն հոդվածը, որտեղ հեղինակը, անդրադառնալով ԼՂ խնդրին, նշում է, որ հնարավոր է, որ պատերազմը շատ ավելի մոտ է, քան շատերը կարծում են։

Похожее изображение

Վերլուծելով հոդվածը՝ քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ իր գնահատմամբ՝ պատերազմ չի լինելու, այսօր դա հնարավոր չէ ուժերի հարաբերակցության տեսանկյունից։

Երկրորդ՝ վաղ թե ուշ, Ռուսաստանը և Չինաստանը բախվելու են և Չինաստանը գրավելու է մինչև ուրալյան հատվածներ․ այս երկուսին իրար հետ պահում է Միացյալ Նահանգների նկատմամբ ունեցած վախը։

Похожее изображение

Եվ երրորդ՝ Ռուսաստանի փորացավը և մահվան խոշոր փոսը, ըստ քաղաքագետի, Ուկրաինան է, և եթե դա ասվեր Ուկրանիայի վերաբերյալ, պարզ կլիներ, քանի որ դա հենց այդպես է։

«Ապրիլյան պատերազմում մենք Ալիևի թունավոր «ատամները», որոնք դրել էին ռուսները, այնպես ենք քաշել, որ սրանք տարբերակ չունեն, քան այս ռազմաճակատային գծում խաղաղ լինելը»,-ասաց նա։

1in.am

(Visited 42 times, 1 visits today)